▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է Պահքը, կամ` Պահքի նպատակը

 

ազիվ թե ողջամիտ մեկը փորձի ժխտել պահեցողության անհրաժեշտությունն ու կարևորությունը: Եվ սա ա’յն դեպքն է, որի պարագայում, եթե անգամ ոմանք կամ եթե անգամ շատեր արժանվույն կերպով բացատրություն տալ չկարողանան էլ, միևնույնն է, վերջիններիս մոտ համոզումը պահքի կարևորության վերաբերյալ չի սասանվի:
Թեև վերջին շրջանում ևս շատ է խոսվում պահեցողության մասին, այդուհանդերձ նպատակահարմար ենք նկատում ևս մեկ անգամ մեկնաբանություն տալ, քանի որ եթե խոսելու առանձնահատկություններից մեկը պահեցողության անհրաժեշտությունն ու կարևորությունն է, մյուսն էլ` որ հարցը մինչև վերջ չի մարսվել հավատացյալի կողմից:
Նախ ասենք որ պահք պահելու կամ չափավորության սովորությունը ի վաղուց անտի տարածված է եղել տարբեր ժողովուրդների մոտ և որպես կանոն, ուղեկցվել է հոգևոր բովանդակությամբ: Ծանոթության կարգով ասենք, որ թեև օրինակ` միաստվածության, արդարության կամ ազատության գաղափարն ամենից ավելի տարածվածն է, այդուհանդերձ ամենքը նույն բանը նկատի չեն ունենում: Գալով քրիստոնեական պահքին, կարճառոտ ասենք որ Հայ եկեղեցին գեղեցիկ կերպով և ներդաշնակորեն տարվա կտրվածքով 158 պահոց օրեր ունի սահմանած, որոնց մի մասն օրապահքեր են` Քրիստոսի չարչարանքներին ու խաչելությանն ընծայված` շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերը, իսկ մյուս մասը` շաբաթապահքեր, տարբեր հիշատակություններով: Հիշյալից զատ պետք է ասել, որ պահեցողության ներքին կամ հիմնական բովանդակությունը զղջումն է, ապաշխարությունը, այլ խոսքով` մեղքերի թողությանն արժանանալը: Այլապես, պահքն իբրև այդպիսին, անընդունելի է: Հետևապես եզրահանգելի է, որ պահքը հոգևոր մտահայումի հետևանք է, բացառապես հոգևոր սկիզբ ունի և իբրև չափազանց ներանձնական ապրում, նախևառաջ նպատակաուղված է անձի հոգևոր առաջընթացի ապահովմանը` ազատագրում եսասիրական-ինքնաբավ, ամոթալի, անցանկալի սովորություններից. նպատակը` արժեքների վերագյուտ, առողջ կրոնական ըմբռնումներ, բարոյական կորուստների վերատիրություն, այլ խոսքով` աստիճանական վերադարձ դեպի մարդու աստվածադիր ինքնությունը: Սույն ճանապարհին, ինչպես Ս. Գրիգոր Տաթևացին է անդրադառնում, անընդունելի է հարկադրված պահեցողությունը : Քանի որ պահքի կամ ծոմի անհրաժեշտությունն ինքնաբուխ պետք է լինի, նպատակային ու պատճառաբանված /Մատթ. Զ 16, Մարկ.Բ 20, Ղուկ. Ե 35, Գործք. ԺԴ 22/: Պահքի պարտադիր -անբաժան մասն է աղոթքը. առանց աղոթքի չկա պահեցողություն: Ինչպես որ առաքյալի վկայությամբ` առանց բարի գործերի չկա հավատք: Անդրադառնալով մարմնավոր պահքին` ասենք հետևալը. պարզ է որ պահքը որոշակի կերպով զսպվածություն է նախասահմանում, քանի որ հասկանալի կերպով, ենթադրում է հոգու և մարմնի ներդաշնակ վիճակ, հետևաբար առանց <մարմնական սահմանափակումների>` անմաքուր վարքուբարքով ու զեխ կենցաղավարությամբ, անկարելի է առաքինության պտուղներ ճաշակել / Գաղ. Ե 17/ : Ուստի թելադրելի է` իբրև կարևոր-օժանդակ միջոց, զգալի կերպով սահմանափակել կերակրի օգտագործումը, հեռու մնալ կենդանական սննդակարգից, և ընդունել ավելի բուսական կերակուրներ:
ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ
Մի՞թե կարծում եք` չէր տեսնում, լսում,
Նա, Ով ստեղծեց և աչք, և ականջ.
Մի՞թե կարծում եք` ուժն էր պակասում,
Եթե համբերեց դատելուց առաջ: / Հ. Թումանյան/
Ի տարբերություն Հայ եկեղեցում գոյություն ունեցող օրապահքերի ու շաբաթապահքերի, Մեծ Պահքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի աանապատում եղած քառասնորյա շրջանի հիշատակությունն է և հավատացյալի պատրաստությունը Ավագ կամ Մեծ Շաբաթին, ապա Ս. Հաղորդությամբ` Զատկի կամ Ս. Հարության տոնակատարությանը: Մեծ Պահքի յուրաքանչյուր կիրակի, ելնելով բուն հիշատակությունից, իր անունն ունի, առավել դյուրացնելու և նպատակային հատկանշելու համար տվյալ օրվա խորհուրդը:
ա. Բուն բարեկենդան. Խորհրդանշում է Եդեմական դրախտում նախածնողներ Ադամի ու Եվայի երանական վիճակը:
բ. Արտաքսման կիրակին ներկայացնում է անհնազանդության պատճառով Դրախտից արտաքսումը:
գ. Անառակի կիրակին ապաշխարության, վերադարձի ճանապարհն է մատնանշում:
դ. Տնտեսի կիրակին մտածել է տալիս մարդու` Աստծուն հաշվետու լինելու մասին:
ե. Դատավորի կիրակիի հիմնական իմաստը անձանձիր աղոթքն է, արդարության հաղթանակի նախանձախնդրությունը:
զ. Գալստյան կիրակի. ուշադրություն է հրավիրում Տիրոջ Երկրորդ Գալուստին: Հայր Իսահակ Պողոսյան

Հազիվ թե ողջամիտ մեկը փորձի ժխտել պահեցողության անհրաժեշտությունն ու կարևորությունը: Եվ սա ա’յն դեպքն է, որի պարագայում, եթե անգամ ոմանք կամ եթե անգամ շատեր արժանվույն կերպով բացատրություն տալ չկարողանան էլ, միևնույնն է, վերջիններիս մոտ համոզումը պահքի կարևորության վերաբերյալ չի սասանվի:

Թեև վերջին շրջանում ևս շատ է խոսվում պահեցողության մասին, այդուհանդերձ նպատակահարմար ենք նկատում ևս մեկ անգամ մեկնաբանություն տալ, քանի որ եթե խոսելու առանձնահատկություններից մեկը պահեցողության անհրաժեշտությունն ու կարևորությունն է, մյուսն էլ` որ հարցը մինչև վերջ չի մարսվել հավատացյալի կողմից:

Նախ ասենք որ պահք պահելու կամ չափավորության սովորությունը ի վաղուց անտի տարածված է եղել տարբեր ժողովուրդների մոտ և որպես կանոն, ուղեկցվել է հոգևոր բովանդակությամբ: Ծանոթության կարգով ասենք, որ թեև օրինակ` միաստվածության, արդարության կամ ազատության գաղափարն ամենից ավելի տարածվածն է, այդուհանդերձ ամենքը նույն բանը նկատի չեն ունենում: Գալով քրիստոնեական պահքին, կարճառոտ ասենք որ Հայ եկեղեցին գեղեցիկ կերպով և ներդաշնակորեն տարվա կտրվածքով 158 պահոց օրեր ունի սահմանած, որոնց մի մասն օրապահքեր են` Քրիստոսի չարչարանքներին ու խաչելությանն ընծայված` շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերը, իսկ մյուս մասը` շաբաթապահքեր, տարբեր հիշատակություններով: Հիշյալից զատ պետք է ասել, որ պահեցողության ներքին կամ հիմնական բովանդակությունը զղջումն է, ապաշխարությունը, այլ խոսքով` մեղքերի թողությանն արժանանալը: Այլապես, պահքն իբրև այդպիսին, անընդունելի է: Հետևապես եզրահանգելի է, որ պահքը հոգևոր մտահայումի հետևանք է, բացառապես հոգևոր սկիզբ ունի և իբրև չափազանց ներանձնական ապրում, նախևառաջ նպատակաուղված է անձի հոգևոր առաջընթացի ապահովմանը` ազատագրում եսասիրական-ինքնաբավ, ամոթալի, անցանկալի սովորություններից. նպատակը` արժեքների վերագյուտ, առողջ կրոնական ըմբռնումներ, բարոյական կորուստների վերատիրություն, այլ խոսքով` աստիճանական վերադարձ դեպի մարդու աստվածադիր ինքնությունը: Սույն ճանապարհին, ինչպես Ս. Գրիգոր Տաթևացին է անդրադառնում, անընդունելի է հարկադրված պահեցողությունը : Քանի որ պահքի կամ ծոմի անհրաժեշտությունն ինքնաբուխ պետք է լինի, նպատակային ու պատճառաբանված /Մատթ. Զ 16, Մարկ.Բ 20, Ղուկ. Ե 35, Գործք. ԺԴ 22/: Պահքի պարտադիր -անբաժան մասն է աղոթքը. առանց աղոթքի չկա պահեցողություն: Ինչպես որ առաքյալի վկայությամբ` առանց բարի գործերի չկա հավատք: Անդրադառնալով մարմնավոր պահքին` ասենք հետևալը. պարզ է որ պահքը որոշակի կերպով զսպվածություն է նախասահմանում, քանի որ հասկանալի կերպով, ենթադրում է հոգու և մարմնի ներդաշնակ վիճակ, հետևաբար առանց <մարմնական սահմանափակումների>` անմաքուր վարքուբարքով ու զեխ կենցաղավարությամբ, անկարելի է առաքինության պտուղներ ճաշակել / Գաղ. Ե 17/ : Ուստի թելադրելի է` իբրև կարևոր-օժանդակ միջոց, զգալի կերպով սահմանափակել կերակրի օգտագործումը, հեռու մնալ կենդանական սննդակարգից, և ընդունել ավելի բուսական կերակուրներ:

 

ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ

Մի՞թե կարծում եք` չէր տեսնում, լսում,

Նա, Ով ստեղծեց և աչք, և ականջ.

Մի՞թե կարծում եք` ուժն էր պակասում,

Եթե համբերեց դատելուց առաջ:

/ Հ. Թումանյան/


Ի տարբերություն Հայ եկեղեցում գոյություն ունեցող օրապահքերի ու շաբաթապահքերի, Մեծ Պահքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի աանապատում եղած քառասնորյա շրջանի հիշատակությունն է և հավատացյալի պատրաստությունը Ավագ կամ Մեծ Շաբաթին, ապա Ս. Հաղորդությամբ` Զատկի կամ Ս. Հարության տոնակատարությանը:

Մեծ Պահքի յուրաքանչյուր կիրակի, ելնելով բուն հիշատակությունից, իր անունն ունի, առավել դյուրացնելու և նպատակային հատկանշելու համար տվյալ օրվա խորհուրդը:


ա. Բուն բարեկենդան. Խորհրդանշում է Եդեմական դրախտում նախածնողներ Ադամի ու Եվայի երանական վիճակը:

բ. Արտաքսման կիրակին ներկայացնում է անհնազանդության պատճառով Դրախտից արտաքսումը:

գ. Անառակի կիրակին ապաշխարության, վերադարձի ճանապարհն է մատնանշում:

դ. Տնտեսի կիրակին մտածել է տալիս մարդու` Աստծուն հաշվետու լինելու մասին:

ե. Դատավորի կիրակիի հիմնական իմաստը անձանձիր աղոթքն է, արդարության հաղթանակի նախանձախնդրությունը:

զ. Գալստյան կիրակի. ուշադրություն է հրավիրում Տիրոջ Երկրորդ Գալուստին:

 

Հայր Իսահակ Պողոսյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին