▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում «Սթար»-ի հետ

Անհասականալի է, թե ինչ է կատարվում «Սթար» սուպերմարկետների ցանցի հետ։ Արդեն քանի ամիս է, ինչ շրջանառվում են լուրեր այս ցանցի սնանկացման վերաբերյալ, որովհետև հատկապես վերջին մի քանի շաբաթների ընթացքում ցանցի խանութներն ամայանում են ինչպես աշխատակիցների առումով, այնպես էլ ներկայացված ապրանքների։ Գաղտնիք չէ նաև, որ «Սթարը» բազմաթիվ մատակարարների արդեն մեծ գումարներ է պարտք։ Մինչ ընտրությունները ընկերության ներկայացուցիչերը հայտարարում էին, որ մարտի 1-ից արդեն ամեն ինչ կկանոնակարգվի, իսկ ընկերությունը վերակազմավորման փուլում է, այնինչ ոչ մի բան էլ չի փոխվում, համենայն դեպս դեպի լավը։ Այսպես, կուտակված պարտքը ետ ստանալու նպատակով այսօր բողոքի ցույց էին կազմակերպել «Սուրիկի լավաշ» ընկերության աշխատակիցները, իսկ ընկերության տնօրենը գանգատվել է, որ վերջին 1-1.5 տարիների ընթացքում «Սթարը» կուտակել է մոտ 22 միլիոն դրամի պարտք, և նա չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերն ու ալյուր գնել։ Ճիշտ է, ինչ-որ պայմանավորվածություն ձեռք է բերվել կոնկրետ այս դեպքի համար, համենայն դեպս, ընկերության՝ ազգությամբ սերբ տնօրենը հայտարարել է, որ խոստացվել է «Սուրիկի լավաշ» ընկերության պարտքը մարել՝ շաբաթական 1 միլիոն դրամ վճարելով, իսկ այսօր վճարվել է 420000 դրամ, բայցևայնպես, ինձ թվում է՝ մենք շուտով կլսենք, որ այս ցանցն այլևս անվճարունակ է, և այն արագորեն կմասնատվի մրցակիցների կողմից։

Արմեն Առաքելականի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին