▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է կատարվում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է.

«Թերթի տեղեկություններով` Շենգավիթ բժշկական կենտրոնում աշխատակիցների կրճատումներ են սկսվել: Գինեկոլոգիական բաժնի որոշ բժիշկներ դիմում են գրել եւ ազատվել աշխատանքից: Նրանց մի մասն աշխատանքի է անցել «Մալաթիա» բժշկական կենտրոնում: Տեղեկացնենք, որ այս օրերին ԲԿ-ն հայտնվել է ՀՀ ֆինանսների նախախարության ուշադրության կենտրոնում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նոյեմբերի 24-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրեն Սերգեյ Ուռումյանին տուգանել է 150.000 դրամով: Պատճառն այն է, որ 2015 հուլիսի 1-ին «Շենգավիթ» ՓԲԸ-ի անունով Հայաստան է ներմուծվել ապրանքներ, որոնց մասին հայտարարագիրը սահմանված ժամանակահատվածում մաքսային մարմին չի ներկայացվել: Այս արարքի համար ԲԿ-ի տնօրենը տուգանվել է 50.000 դրամով: Պարզեցինք նաեւ, որ նույն ամսվա մեջ ԲԿ-ի տնօրենը եւս երկու անգամ  ապրանքներ է ներմուծել Հայաստան եւ հայտարարագիր չի ներկայացրել` տուգանվելով 100.000 դրամի չափով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին