▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում Բաղրամյան պողոտայում և ԱԺ-ում

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում և ֆեյսբուքյան էջում։

 

«Շատ է խոսվել ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու մասին. բոլոր լուծումները քննարկված են: Մենք ժամանակի, նպատակահարմարության և արդյունավետության հարց ունենք: Մի՛ փորձեք շահարկել այս թեման, քննարկե՛ք, բայց մի՛ շահարկեք: Այդ թեման առկա է, այն կգործի՝ ըստ նպատակահարմարության և ճիշտ ժամանակի: Ոչ ոք դա չի բացառել: Բոլոր քաղաքական լուծումները և՛ առաջարկված են, և՛ քննարկված: Բոլորիս միտքը մեկն է՝ այդ քայլը պիտի ունենա առավելագույն արդյունավետություն, դա չպիտի լինի պարզապետ էֆեկտի համար: Մենք պիտի սովորենք զգացմունքից մտքին անցնելուն:

Պատգամավորներից ոչ ոք կախված չէ մանդատներից, դրանց վայր դնելու ժամանակն էլ կգա, բայց հիմա մեզ արդյունքն է հետաքրքրում, իսկ այն կուսակցությունները, կազմակերպությունները, արվեստի գործիչներն ու ընդհանրապես բոլորը, որոնք լուռ մնացին հունիսի 12-ին, լատենտ նիկոլականներ են»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

Օրումեջ հավաքվելու ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում մեր անելիքները քննարկելու, իրար չկորցնելու համար, հանրահավաքի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը:

«Շաբաթ օրը մեծ երիտասարդական հավաք ենք ունենալու: Տեղի է ունենալու մեծ հանդիպում մեր երիտասարդների հետ. պարզապես խելառների ու խենթերի հավաք։ Մեր պայքարը նոր թափով, նոր ավյունով, նոր եռանդով, նոր կերպերով, նոր եղանակներով ու նոր դեմքերով շարունակվելու է: Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին։ Այս աղետը շարունակվելու է, հայրենիք հանձնելու գործընթացը չի կանգնելու»,- զգուշացրեց նա:

***

«Լինելու ենք ավելի կտրուկ, գործողությունները` ավելի ընդարձակված, վերադասավորված` մասնակցային պատասխանատվոթյամբ բոլորի կողմից: Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու: Քաղաքական դաշտի համախմբումը տարատեսակ, տարաբնույթ, գաղափարական տարբեր ուղղություններ ու դավանանքներ ունեցող` մեզ թույլ չի տա, որ այս շարժումը որևէ ձևով տատանվի: Հակառակը, էլ ավելի խորությամբ է շարունակվելու: Այսօրվա իշխանությունների թե քաղաքական, թե բարոյական, թե իրավական գործունեությունը պարզապես հանցագործություն է և ինքնախոստովանություն` այդ հանցագործության մասին»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Նա նաև հայտնեց, որ առաջիկա օրերին ծրագրում է գնալ շրջաններ, նաև այն վայրերը, որտեղ ծառայել է։

«Օրերս մեր լրագրողներից մեկը շատ դիպուկ ասեց, որ մեր պայքարը չպետք է սահմանափակվի մայրաքաղաքի փոքր կենտրոնով, այլ պետք է ծավալվի ողջ Հանրապետությունով»,- հավելեց նա։

***

 

«Գաղտնիք չէ, որ այս շարժման առաջին իսկ օրերից ինձ ու այս շարժումը կապել են երկրորդ նախագահի և ռուսական գործակալական ցանցի հետ: Ուրեմն, այս մարդիկ 6 անգամ` շաբաթը մեկ, սոցիոլոգիական հարցում են արել, որ պարզեն` ով ինչ ռեյտինգտ, հակատեյտինգ ունի: Ստախոսի պարագայում բոլոր պատասխանները եղել են հայհոյանքներ: Անկեղծ եմ ասում:

Ըստ այդ հարցումների` հակառեյտինգների շարքում են եղել Ռուսաստանը և երկրորդ նախագահը: Եվ որոշել են` իրենց ամբողջ քարոզչությունը տանել կապել Ռուսաստանին և երկրորդ նախագահին: Առանց ամաչելու առաջին իսկ օրվանից սկսել են թունավորել բոկորին: Վերջինն էլ ԱԺ ամբիոնից անամոթաբար հայտարարելն էր, որ այս շարժումը տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի և Գարեգին Երկրորդի գլխավորությամբ: Ժողովուրդ, ես վստահեցնում եմ` այս շարժումը ոչ մեկի հետ կապ չունի, ոչ առաջինի, ոչ երկրորդի ոչ երրորդի, ոչ հյուսիսի, ոչ հարավի , ոչ անցյալի ոչ ներկայի: Մենակ ապագայի հետ կապ ունի, էն էլ սրանք ասում են` ապագա չկա»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը:

***

***

 

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում կայացած հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց. «Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու։ Մենք պատկերացնում ենք, որ սեփական ժողովրդի նկատմամբ նռնակներ, ռումբեր կիրառող իշխանությունը հեշտ հեռացող իշխանություն չէ, բայց հեռացո՛ղ իշխանություն է»,- հավելեց Բագրատ Սրբազանը։

Նա նշեց նաև, որ այն լայն համախմբումը, որն առկա է, թույլ չի տա, որ շարժումը ընկրկի։

«Հակառակը, էլ ավելի խորությամբ է շարունակվելու»,- ասաց Սրբազանը։

***

Բոլոր տեղերում, բոլոր հնարավոր վայրերում յուրաքանչյուր քաղաքացի իրենց էջերում լինի, որտեղ լինի, պետք է հիշեցնի այս մարդկանց հանցանքները: Հունիսի 12-ը հավասար է մարտի 1-ին: Այս մարդկանց ճակատից այս խարանը դուրս չպիտի գա, հանրահավաքի բեմից հնչեցրեց Բագրատ Սրբազանը:

«Այո, հունիսի 12-ը նույն մարտի 1-ն է: Ուղղակիորեն այն մարդն էր պակասում բեմից, ով մարտի 1-ին աղաղակում էր` ասելով` երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք, սիրտս, հոգիս փառավորվում է: Ուղղակի դա էր բացակայում: Բայց նույն մարդը նույն ոգևորությամբ նույնն իրագործեց հունիսի 12-ին` գտնվելով այս պարիսպների ետևում: Միակ, բացարձակապես միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է` իր մնացած մունետիկներով` ի մասնավորի ոստիկանապետի»:

Այս պայքարին այլընտրանք չկա, Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա ընդգծեց՝ պայքարի մասնակիցները վաղուց են ապացուցել, որ վճռական են։

«Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, ճողոպրել, թաքնվել բունկերներում ու փոխել իրենց պլանները․ է՛լ Սարդարապատի հուշահամալիր չեն եկել, է՛լ կառավարության նիստն են հետաձգել, է՛լ հատուկ միջոցներ են կիրառել, որ ճողոպրեն, բայց մենք չենք ընկճվել ու չենք էլ ընկճվելու։ Մենք ցույց ենք տվել մեր աննահանջ պայքարը: Մենք հաղթելու ենք, ինչպես հաղթեցինք 88-ին»,- ասաց նա։

***

«Հիմա էլ կապիտուլյանտը գնացել, Սյունիքում խոսում է ինչ-որ հանրաքվեի անցկացման մասին` սահմանագծման վերաբերյալ: Այսինքն, ինքն է հաստատել, որ մինչև այս Սահմանադրության կոպիտ խախտմամբ Հայաստանի տարածքները նվիրել է թշնամուն»,- Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

***

ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ոստիկանական բռնությունների ու ապօրինությունների մասին խոսելով` Բագրատ Սրբազանը մի դեպք պատմեց. «Տղաներից մեկը հայհոյող ու խոշտանգող ոստիկանին ասել է` Սրբազանին` ինչու ես հայհոյում, և վերջինս պատասխանել է. «Նա Սրբազան էր, երբ ինձ պսակում էր, հիմա դառել ա տերտեր»»:

***

ԱԺ-ի դիմաց Բագրատ Սրբազանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 30-ից ավելի խոշտանգված քաղաքացու է այցելել և բոլորը միաբերան մի բան են վկայում` իրենց ծեծել են, խոշտանգել ամենաբիրտ ձևերով ու դրան զուգահեռ` ամենավերջին հայհոյանքներն են տեղացել: «Հայհոյել են հայր, մայր, ընտանիք, ինձ են հայհոյել»,- փաստեց Սրբազանը:

Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքը: Ավելի վաղ Սրբազանը հայտնել էր, որ որոշել են վերաձևակերպել շարժման տրամաբանությունը:

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ էլ գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ:

Նշենք, որ գրանցվել էր 34 պատգամավոր՝ 54-ի փոխարեն։«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներից ոչ մեկը նիստին չի ներկայացել: Օրենքով ևս 4 ժամ կա քվորում ապահովելու համար:

***

***

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին