WikiLeaks-Armenia No 95
2009-02-18
S E C R E T SECTION 01 OF 02 YEREVAN 000108
REF: YEREVAN 85
Classified By: CDA Joseph Pennington, reasons 1.4 (b,d)
Այս հեռագիրը, որ կրում է ԳԱՂՏՆԻ դասակարգումը, պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փեննինգտոնը 2009-ի փետրվարի 19-ին: Հեռագրում խոսվում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև խորացող հակասությունների մասին: Տեղեկատվության աղբյուրը ՀՀԿ-ական, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն է:
Նիկոյանը դեսպանատան աշխատակիցներին պատմել է այն ինտրիգների մասին, որ Քոչարյանի իմացությամբ հյուսվում են վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ: ՀՀԿ-ականը պատմել է, որ եթե Քոչարյանը ցանկանա պաշտոնից հեռացնել վարչապետ Սարգսյանին և զբաղեցնել նրա տեղը, ապա կարող է անհրաժեշտ ձայներ հավաքել խորհրդարանում: Փենինգտոնը, ներկայացրելով քաղաքական ուժերի դասավորվածությունը խորհրդարանում, գրել է, որ Քոչարյանը հնարավորություն ունի բավարար ձայներ հավաքել և ճեղքեր առաջացնել ՀՀԿ-ի շարքերում:
Նիկոյանը դեսպանատան աշխատակիցներին ասել է, որ Քոչարյանը այս պահին չի ցանկանում նման քայլի դիմել: Ըստ Նիկոյանի, Սերժ Սարգսյանը այցելել է Ռոբերտ Քոչարյանին և երկրորդ նախագահին հասկացրել, որ չի պատրաստվում հանդուրժել Քոչարյանի գործողություններն ընդդեմ Տիգրան Սարգսյանի կառավարության:
Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին ասսել է. «Դու կարող ես լինել վարչապետ, եթե ցանկանում ես, սակայն այդ դեպքում պետք է բերես նոր նախագահ»:
Այս հեռագիրն ամբողջությամբ բնագրով կարող եք կարդալ այս հղումով:
Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի կայք
Լուսանկարը՝ ՖոտոԼուր-ի