«Փաստ» օրաթերթը գրում է. ««Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնել է, թե ինքն ու Մեսրոպ Առաքելյանը, ի պաշտոնե ու նաև այլ հանգամանքներից ելնելով, տիրապետում են բացառիկ տեղեկությունների, որոնց մասին երբեք չեն խոսել, քանի որ կար ու կա մեկ նպատակ՝ լուռ աշխատել հանուն Արցախի։ Իր ֆեյսբուքյան էջում Մանե Թանդիլյանը նշել է. «Մարդկանց թվում է, թե վերջին 3 տարում Արցախում տեղի ունեցածի մասին ինչ սուտ ու կեղծիք ասես կարող են գրել։ Արցախում տեղի ունեցող ողբերգության ֆոնին իշխանություններն սկսել են մաքրել իրենց մեղքերը՝ դրանք ուղղելով դեպի Արցախ։ Մի բան պետք է անեիք. հանուն Արցախի վերջ տայիք ձեր զազրախոսությանը։ Բայց չէ, իշխանությունն ավելի թանկ է ձեզ համար։
Ու կապ չունի գինը։ Հանրությունը շուտով կիմանա ամեն ինչ, իսկ դուք՝ ձեր խամաճիկներով, կկործանվեք ձեր ստերի և կեղծիքի սարդոստայնում»,- գրել է Թանդիլյանը։ Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Մեսրոպ Առաքելյանը զբաղեցրել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը, Մանե Թանդիլյանը նույնքան՝ շուրջ մեկ տարի եղել է Արցախի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը, և նրանք են համակարգել պատերազմից տուժած արցախահայության սոցիալական երեշխիքներ տալու և օգնություն տրամադրելու գործընթացը, ուստի և բնական է, որ նրանք բավականին լուրջ տեղեկությունների են տիրապետում։
Այս օրերին սոցցանցերում ակտիվ քննարկվում է այս թեման. շատերը նշում են, որ «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարները պարտավոր են բաց և թափանցիկ ներկայացնել բոլոր տեղեկությունները, որպեսզի հանրությունն իմանա, թե ում հետ գործ ունենք, և իրականում ով ինչ է արել Արցախի համար»: