▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե նշածս հակաԲՀԿականներն ինչի՞ են այսքան երկերեսանի

«Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած Տեր-Պետրոսյանի գնահատականներին, թե Գագիկ Ծառուկյանը իշխանությունից պոկվելու ճանապարհ է ընտրել և որևէ քայլ չարեց, որ կասկած հարուցի, որ նա չի փորձում պոկվել իշխանությունից, Արմեն Մարտիրոսյանը հարկ համարեց խոսել նման կասկածելի քայլերից։ «Չգիտեմ ով ումից է պոկ գալիս, բայց բովանդակային առումով շատ պարզ օրինակ բերեմ։ Երևան քաղաքի որևէ որոշման ԲՀԿ-ն դեմ չի քվեարկել, կամ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն կոչ չարեց քվեարկել ընդդիմության որևէ թեկնածուի օգտին»,-եզրափակեց նա»։ Հա, շաաաաաաաաատ ճիշտ ես ասում, Արմեն Մարտիրոսյան, շշմելու ճիշտ ես ասում. բայց երբ քո կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց ԲՀԿ-ի հետ բանակցելու, իրեն նույն բանն ինչու՞ չասացիր: Համ էլ մինչեւ հիմա ինձ հանգիստ չի տալիս էն միտքը, թե էն նույն մարդիկ, ովքեր իրենց վերջին տարիուկեսի ողջ եռանդն ու լրագրողական տաղանդը պարպում էին Կոնգրեսին հարվածելով, թե ինչու բանակցեց ԲՀԿ-ի հետ, Րաֆֆու դեպքում լալկվեցին ու լալկվեցին: Անկեղծ ասած, ինձ ԲՀԿ-ն շատ քիչ է հետաքրքրում, ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե նշածս հակաԲՀԿականներն ինչի՞ են այսքան երկերեսանի:

 

Լրագրող Լիզա Ճաղարյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին