ԱԺ-ում այսօր շարունակվեց ՀԱԿ կողմից ներկայացված «Կառավարման ճգնաժամ»-ի վերաբերյալ նախագծի քննարկումը:
«Արտագաղթը կանգնեցնելու ամենակարևոր, առաջին կետը հավատն է: Հավատ՝ պետության, կառավարության հանդեպ: Երկրորդ կետը հարկային քաղաքականությունն է: Երրորդը՝ աշխատատեղերն են: Երկնքից իջած նորություններ չենք ասում: Ո՞վ է պատասխանատու մարզերում տիրող ծանր վիճակի համար: Նայեք՝ ինչեր են կատարվում.սպանություններ, բռնաբարություններ...Մեր գյոզալ Սահմանադրությունը ընդհանրապես չի գործում: Չի կարելի ժողովրդի հետ այսպես վարվել, սովի մատնել նրան: Քաղաքացին ասում է՝ որ գայինք միտինգի՝ արյուն էր թափվելու: Ի՞նչ արյան մասին է խոսքը: Քաղաքական ուժի եք վախեցնում, ժողովրդի եք վախեցնում»,-ելույթում ասաց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը: