▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ անուն տալ այս ինքնաոչնչացման ախտին, որ դարերով հոշոտում է մեր հավաքական մարմինը

Մենք մեր ձեռքով յաճախ կը սղոցենք ծառի այն ճիւղը, որուն վրայ նստած ենք: Այսպէս է որ մեր ձեռքով կը փակենք մեր վարժարանները, մեր զաւակները կ'ուղարկենք օտար դպրոցներ, աղքատ ազգականի տեղ կը յատկացնենք մեր մայրենիին, տակաւին կ'արտագաղթենք մեր սեփական հայրենիքէն, ինչ որ ալ ըլլան յարգելի եւ ոչ-յարգելի պատճառներն ու պատրուակները, կ'որդեգրենք օտարին կենցաղը, «արժէքները», խորթ բարքերը, իրարու միս կ'ուտենք յաճախ եղբայրատեաց տրամադրութեամբ: Ի՞նչ անուն տալ այս ինքնաոչնչացման ախտին, որ դար ու դարեր յօշոտեր է մեր հաւաքական մարմինը եւ դեռ կը շարունակէ աւեր գործել:

Երան Կոյումջյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին