Համացանցում քննարկում են Կարեն Դուրգարյանի խոսքերը, ով պնդում է, որ Մայր Աթոռում շիրիմի վրա բարձրացած իր եղբայրն օդափոխվելու համար էր վերև բարձրացել։
Այս ինչ պրիմիտիվ ֆանտազիա ունի այս մարդը։ Կարար, օրինակ, ասել, որ եղբայրը ծաղկեպսակ էր տարել այդ շիրիմին, ու այն տեղադրելուց հետո պատվո պահակ էր կանգնել, իսկ պատվոպահակ էր կանգնել հենց շիրիմի վրա, որպես բացառիկ հարգանքի նշան, որ տեսանելի լինի բոլորին...,-գրել է Արգիշտի Կիվիրյանը։
Սաթիկ Սեյրանն էլ հետևյալ գրառումն է կատարել․ Ինչ ամոթ է, դիրիժոր մարդ ու էսքան ամոթալի ստախոս... Եվ սա էն դեպքում, երբ տեսանյութերում ակնհայտ երևում է իր զարմիկի ստանձնած դերակատարումը: Նման մարդը չի կարող արվեստ ստեղծել: Մի օր, վստահաբար, Օպերայի և բալետի ազգային թատրոնը կօդափոխվի` ուղիղ և փոխաբերական իմաստով:
Երվանդ Վարոսյանն էլ արձանագրել է․ Ցանկացած ժողովրդավարության բասծիոնում պետական թատրոնների տնօրենները սեփական բարեկամներին են իրենց մոտ գործի տեղավորում։ Սաղ նորմալ ա։
|
Ներկայացնում ենք նաև երգչուհի, իրավապաշտպան Մարիամ Կանայանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով. «Կարող ե՞ք պատկերացնել, որ օրինակ՝ Լա Սկալայի, կամ Գրանդ օպերայի տնօրինության կազմում գտնվողներից մեկը Հռոմի Պապի հրաժարականը պահանջեր, կատաղած/ կատաղեցրած ամբոխի հետ գնար Վատիկան ու հարձակվեր Սուրբ Պետրոսի տաճարի վրա, ոնց հարձակվեց մեր օպերեյի փոխտնօրենը Մայր տաճարի վրա։ |


