Տիկտոկյան բլոգերներից մեկն անդրադարձել էր համացանցում հայտնված մի դրվագի, երբ KFC սննդի ցանցից օգտվողներից մեկը ուտելու ընթացքում հանել էր կոշիկները, ոտքերը դրել աթոռին ու այդպես հաց էր ուտում: Բլոգերն իր խոսքում կոպիտ էր արտահայտվել`հարցնելով սա սննդի ցանց է, թե՞ հյուրանոցի համար:
Նա իր զարմանքն էր արտահայտել տեսարանը նկարողի, նրա կողքին գտնվողների, ինչպես նաև մեծ դժգոհություն արտահայտել սննդի կետի սանտիարահիգիենիկ վիճակի մասին, մեղադրել աշխատակիցներին` երիտասարդի նմանատիպ պահվածքը չկանխելու համար:
ՍթարՆյուզ-ը գրում է, որ արդեն երեկ բլոգերի հրապարակմանն անդրադարձել է տեսանյութի տղան, ով իր հրապարակման մեջ նշել է, որ այլևս չի այցելի նշված սննդի կետ: