▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ ուշքը չի գնում ձեր խոսափողն անջատելու համար. Շարմազանովը` Փոստանջյանին

 

Այսօր ԱԺ քառօրյայի օրակարգը հաստատելուց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խնդրեց անջատել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զորուհի Փոստանջյանին խոսափողը, նշելով, որ թեև իր համար դա տհաճ է, սակայն ստիպված է այդ քայլին գնալ, քանի որ վերջինս դուրս է գալիս պառլամենտական բառապաշարից:
«Իմ ուշքը չի գնում, սիրելի՛ս, ամեն անգամ Ձեր խոսափողը անջատել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ երբ վերջինս, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը իրենց խմբակի նախագահն է, բայց ոչ՝ իր:
Նշենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԱԺ 6-րդ նստաշրջանին հերթական քառօրյային նստաշրջանի օրակարգը հաստատելուց մտքերի փոխանակման համար հերթագրված Զարուհի Փոստանջյանը ցանկանում էր անդրադառնալ դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի և մյուսների գործին, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ դա ԱԺ օրակարգի հետ կապ չունի:
«Ես չեմ ցանկանում, տպավորություն ստեղծվի, որ Ձեր խոսափողն անջատում եմ, բայց դա օրակարգի հետ կապ չուն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Իսկ Զարուհի Փոստանջյանը հասցրեց միայն հայտարարել, որ առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվեց դատավճիռ, որով փաստացի արձանագրվեց, որ ՀՀ ում կան քաղական հայացքների համար բանտախցում գտնվող անձինք:
Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին խնդրեց պարզաբանել, թե ինչպես կապ չունի այդ հարցը։ «Ցանկացած հարց կարելի է քննարկել, բայց ոչ օրակարգի հաստատման շրջանակներում»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը:
Իսկ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ ընդդիմությունը 44 և ավելի ստորագրություններով առաջարկում է արտահերթ քննարկման դնել երկու հարց, որոնք ձևակերպված են՝ կառավարման ճգնաժամի մասին և Ընտրական օրենսգրքի փոփոխության ընթացակարգերի հետ։

Այսօր ԱԺ քառօրյայի օրակարգը հաստատելուց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խնդրեց անջատել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զորուհի Փոստանջյանին խոսափողը, նշելով, որ թեև իր համար դա տհաճ է, սակայն ստիպված է այդ քայլին գնալ, քանի որ վերջինս դուրս է գալիս պառլամենտական բառապաշարից:
«Իմ ուշքը չի գնում, սիրելի՛ս, ամեն անգամ Ձեր խոսափողը անջատել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ երբ վերջինս, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը իրենց խմբակի նախագահն է, բայց ոչ՝ իր:
Այս իրավիճակի պատճառն այն էր, որ Զարուհի Փոստանջյանը ցանկանում էր անդրադառնալ Շանթ Հարությունյանի և մյուսների գործին:

Էդուարդ Շարմազանովն ընդհատեց նրան՝ ասելով. «Կներեք էլի, սա օրակագի հետ կապ չունի: Թող տպավորություն չստեղծվի, որ խոսափողը անջատում են, սակայն ձեր հայտարարությունը ԱԺ օրակարգի հետ կապ չունի»:

Ավելի ուշ Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին խնդրեց պարզաբանել, թե ինչպես կապ չունի այդ հարցը։ «Ցանկացած հարց կարելի է քննարկել, բայց ոչ օրակարգի հաստատման շրջանակներում»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը:

Տեսանյութը` a1plus.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին