▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ նշանածը Նիկոլայ Եղիազարյանը չէ. Տաթև Սարգսյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Esem.am-ը գրում է, որ սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանի նշանադրության լուսանկարների հրապարակումից հետո շատերը, ըստ Տաթևիկի, շնորհավորել էին իրեն ու սերիալային դերասան Նիկոլայ Եղիազարյանին՝ կարծելով, թե հենց վերջինս է նրա նշանածը:

«Իհարկե, լիովին հասկանում եմ, որ մեր հասարակությունը միշտ շտապում է եզրակացություններ անել, ես էլ իմ հերթին շտապեմ հիասթափեցնել,- ասել է Տաթևը` հավելելով,- իմ նշանածը Նիկոլայ Եղիազարյանը չէ: Մարդիկ հասցրեցին բավականին բուռն քննարկել դա, բայց նման բան չկա: Եթե որևէ մեկը չգիտի, ասեմ, որ Նիկոլայն իմ ամենամտերիմ ընկերն է: Էնպես որ, եկեք զուրկ մնանք այն ամենից, ինչի մասին հստակ ինֆորմացիա չունենք»:

Տաթևի խոսքով` գուցե նման խոսակցությունները տարածվել են այն պատճառով, որ սկզբում նշանածը չի ցանկացել որևէ լուսանկար ունենալ համացանցում, սակայն հետո` փոխել է միտքը:

Տաթևը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր շնորհավորել են իրենց և ուրախացել իր անձնական նորությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին