Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն, ում եղբայրը մասնակցել է Արցախի պատերազմին՝ որպես ժամկետային զինծառայող, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակում է կատարել, որում ասված է.
«Ու այս տարվանից ուզում եմ էլ ոչինչ չհիշել: Իմ կյանքի ամենադաժան տարին թող պարզապես հավաքի իրեն ու անհետ չքվի:
Միայն տղերքիս եմ կարոտում: Ու կապ չունի, որ շատերին չեմ ճանաչել, բոլոր տղերքս 2 ամսվա ընթացքում այնքան հարազատ դարձան ինձ, իմ հոգուն: Անսահման շնորհակալ եմ ձեզ: Արտասվում եմ ամեն անգամ ձեզ հիշելիս, ամեն անգամ խոսելիս: Հա՛, ես չեմ կարողանում մոռանալ, չի ստացվում, չեմ էլ ուզում: Դուք մերն եք, տղերք:
2020-ից միայն ձեզ ու ձեր մասին հիշողություններն եմ տանում ինձ հետ:
Հուսանք ու աղոթենք, որ 2021-ին բոլոր գերիներն ու անհետ կորածները կգան իրենց տուն»:
Դիտեք նաև՝