44-օրա պատերազմում անմահացած Մենուա Հովհաննիսյանի մայրը, հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ բոլոր աշուններն ատելի դարձրեցիր դու, պատերազմ.... ես իմ կոտրված ձեռքերով արթնացրի որդուս ու տվեցի քեզ...... չիմանալով, որ դավադիր պատերազմ ես, արդեն դավաճանված.... :
Հիմա ատում եմ բոլոր աշունները, ատում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս, ատում եմ կյանքի դաժանությունը, որ հարկադրում է մեզ ապրել մեր որդիներից ավելի ու համակերպվել.....
Ատում եմ..... ու անդադար աղոթում, որ նրանք, ովքեր սկսեցին քեզ, տեսնեն նույն ցավը, ինչ մենք ենք տեսել, որ նրանք չմեռնեն, այլ միայն կորցնեն ամեն ինչ, ինչն իրենց համար թանկ է...
Առավոտ լուսո աղոթքս առ Աստված..... ու Արարատ....»։
|