▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կինոն` իմ կանոնները. ոմանց կյանքը նման է չվերջացող էրոտիկ ֆիլմի

Կյանքը չափազանց հետաքրքիր կինո է, որպեսզի ողջ սեանսի ընթացքում լաց լինես կամ վախից դողաս: Կան մարդիկ, որոնց կյանքն արկածային ֆիլմ է: Մեկի կյանքը հիշեցնում է մարտաֆիլմ, որտեղ անգամ Բրյուս Լին կպարտվեր: Մյուսինը` ձանձրալի մելոդրամա է, որն անգամ պոպկորնը չի փրկի: Կան մարդիկ էլ, որոնց կյանքը նման է չվերջացող էրոտիկ ֆիլմի: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե որ ժանրում է ուզում ապրել սեփական կյանքը: Ինքն է իր կյանքի ռեժիսորը, սցենարիստը, դիմահարդարը և գլխավոր հերոսը: Եթե ուզում ես պրեմիերային կարմիր գորգ փռել ու «Օսկար» ստանալ, մի քիչ նեղություն պետք է տաս սեփական անձիդ ու «ֆատում», ճակատագիր բառերով չարդարացնես քո կինոյի անհաջողությունը վարձույթում: Բնականաբար, ցանկացած լավ ֆիլմ անպայման ունենում է քննադատներ ու չարախոսներ` մարդիկ, որոնք սեփական կյանք-ֆիլմի համար դահլիճ չլցրած, սկսում են քննադատել ուրիշի կինոն: Ոչինչ, առաքինությունը և հաջողությունը սովորաբար ֆոտոգենիկ չեն լինում: Կարևորը` քննադատությունը սպիներ չթողնի քո ֆիլմի մարմնին: Ի դեպ, մարմնի մասին: Կինոյում փարթամ կրծքի փոխարեն ցանկալի է ցույց տալ սիրտը: Եթե կինոդ լինի բարի, միայն այդ դեպքում շանս ունես, որ ֆիլմի տիտրերում կգրվի happy end, ու այն չի դառնա անիմաստ սերիալ: Չգիտեմ ինչպես ուրիշների, բայց ինձ համար իսկական կյանքային կինոն նեոռեալիզմն է, որտեղ խառնվում են բոլոր ժանրերը` դրամայից մինչև էրոտիկա: Իմ կինոն` իմ կանոնները: Դուր չեն գալիս իմ կանոնները, մի’ նայիր իմ կինոն:

Արամ Մանուկյանի գրառումը

Ֆեյսբուք

Կյանքը չափազանց հետաքրքիր կինո է, որպեսզի ողջ սեանսի ընթացքում լաց լինես կամ վախից դողաս: Կան մարդիկ, որոնց կյանքն արկածային ֆիլմ է: Մեկի կյանքը հիշեցնում է մարտաֆիլմ, որտեղ անգամ Բրյուս Լին կպարտվեր: Մյուսինը` ձանձրալի մելոդրամա է, որն անգամ պոպկորնը չի փրկի: Կան մարդիկ էլ, որոնց կյանքը նման է չվերջացող էրոտիկ ֆիլմի: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե որ ժանրում է ուզում ապրել սեփական կյանքը: Ինքն է իր կյանքի ռեժիսորը, սցենարիստը, դիմահարդարը և գլխավոր հերոսը: Եթե ուզում ես պրեմիերային կարմիր գորգ փռել ու “Օսկար” ստանալ, մի քիչ նեղություն պետք է տաս սեփական անձիդ ու “ֆատում”, ճակատագիր” բառերով չարդարացնես քո կինոյի անհաջողությունը վարձույթում: Բնականաբար, ցանկացած լավ ֆիլմ անպայման ունենում է քննադատներ ու չարախոսներ` մարդիկ, որոնք սեփական կյանք-ֆիլմի համար դահլիճ չլցրած, սկսում են քննադատել ուրիշի կինոն: Ոչինչ, առաքինությունը և հաջողությունը սովորաբար ֆոտոգենիկ չեն լինում: Կարևորը` քննադատությունը սպիներ չթողնի քո ֆիլմի մարմնին: Ի դեպ, մարմնի մասին: Կինոյում փարթամ կրծքի փոխարեն ցանկալի է ցույց տալ սիրտը: Եթե կինոդ լինի բարի, միայն այդ դեպքում շանս ունես, որ ֆիլմի տիտրերում կգրվի happy end, ու այն չի դառնա անիմաստ սերիալ: Չգիտեմ ինչպես ուրիշների, բայց ինձ համար իսկական կյանքային կինոն նեոռեալիզմն է, որտեղ խառնվում են բոլոր ժանրերը` դրամայից մինչև էրոտիկա: Իմ կինոն` իմ կանոնները: Դուր չեն գալիս իմ կանոնները, մի’ նայիր իմ կինոն:
Արամ Մանուկյանի գրառումը
Ֆեյսբուք
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին