▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ հոգին Հայաստանում մնաց». Վալերի Գործունյան

depop.am-ը հարցազրույց է հրապարակել Վալերի (Աշխեն) Գործունյանի հետ, ում  Հայաստանի հասարակությունն ընկալում և հիշում է, որպես եզակի անհատականություն, ով Հայրենիք եկավ այն ժամանակ, երբ երկրում դժվարագույն պայմաններ էին, և ստեղծելով Երևանի գողտրիկ անկյուններից մեկը՝ «Փարիզյան Սուրճ» սրճարանը, իր ներդրումն ունեցավ երկրի տնտեսական և հասարակական կյանքում:

«Ես Հայաստան եմ եկել 1995թ-ին, երբ դժվար ժամանակներ էին տիրում: Այդ ժամանակ մենք Մոնթեյին աջակցում էինք, և որոշոցինք, որ Հայաստանի տնտեսության մեջ էլ դերակատարում ունենանք: Ինձ համար երազանք էր Հայաստան գալը», իր հարցազրույցում ասում է Վալերի Գործունյանը (3-ը փետրվարի, 2014թ., Փարիզ):

Հայաստանում ներդրում կատարող և գործունեություն ծավալող ամեն սփյուռքահայ ներդրող իր հետ բերում է նոր բիզնես մշակույթ և կարևոր կապեր, որոնցից անշուշտ օգտվում է տնտեսությունը և հասարակությունը: Հայաստանը՝ լինելով Սովետական Միության փակ համակարգից դուրս եկած երկիր, մեծ կարիք ունի նոր բիզնես մշակույթի և կապերի: Վալերի Գործունյանը լավագույն օրինակներից մեկն է, ով իր հետ Հայաստան է բերել սուրճի բիզնեսի մշակույթ՝ իր ընտանիքի 55 տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված գործարար կապերի և հումքի աղբյուրների հետ միասին: Ավելին, նման կապերը, հմտությունները, գործարար մշակույթը և ուսուցանված տեղացիները մնում են, և այդ գործարար մշակույթը տարածում են երկրում՝ այլ ընկերությունների շրջանում նույնպես: Վալերի Գործունյանի պարագայում, անկախ նրանից, որ հեռացել է Հայաստանից, իր բերած բիզնես մշակույթը, հումքի աղբյուրները, ստեղծած բրենդը և տեղում կրթած մարդիկ շարունակում են դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսության մեջ: ՈՒստի, Հայաստանի համար չափազանց կարևոր է ոչ միայն այնպես անել, որ նման գործարարներ գան Հայաստան, այլ այնպես անել, որ նրանք չհեռանան Հայաստանից:

Հեղինակ` Կամո Մայիլյան 

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին