Նարեկ Սամսոնյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանի կրտսեր որդին՝ Հայկը, «վերջերս ամուսնացել է իր սիրելի ամուսնու` Ֆարիսի հետ: Ասում են, որ գեյ զույգի ամուսնությանը մասնակցել են բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, անգամ Մեծ Բրիտանիայի Արքայազնը»:
Asekose.am-ի խնդրանքով տրամադրվել է Հայկ Սարգսյանի պարզաբանումը, որը ներկայացնում ենք ստորև.
«Սոցիալական ցանցերում և արդեն նաև մի շարք լրատվամիջոցների կողմից շրջանառվում են լուսանկարներ, որոնց մակագրություններով հանրությանը փորձ է արվում տեղեկություն հրամցնել Ձեր սեռական կողմնորոշման վերաբերյալ:
«Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության և դրա հեղինակների նեղմտության և փոքրոգության աստիճանից:
Տեխնոլոգիաներն, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես և վարվել են Ձեր նշած հրապարակման հեղինակները և նրանց անազնիվ դիրիժորները՝ ունենալով ամենաստոր նպատակները:
Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»»,- նշում է Հայկ Սարգսյանը: