Էդգար Կոստանդյանը մեր օրերի թերեւս ամենաճանաչված ու քննարկվող հեղինակն է:
Եթե «Որբանոց» վեպը որեւէ մեկն ընթերցած չլինի, հաստատ լսած կլինի, որ Հայաստանում առաջին անգամ լույս է տեսել մի գիրք, որտեղ ամեն բան ու ամեն ոք իր անունով է կոչվում:
Դեռ տարիներ առաջ Կոստանդյանը սկզբնավորեց դասական վեպին ամբողջովին հակասող նոր ուղղություն, որով մեր երկրում այսօր ստեղծագործում են հարյուրավոր գրողներ:
Իսկ «Որբանոց» վեպի արժեքն ու նշանակությունը մեր հասարակության եւ հատկապես երիտասարդներրի համար, այլեւս անժխտելի փաստ է:
Երեկ հեռուստաեթերով գրական քննարկում էր:
Իրեն արձակագիր հռչակած ինչ-որ Արփինե Հակոբյան քննարկում էր «Որբանոցը»:
Իր խոսքի երեսուներորդ վայրկյանից «արձակագիր» Արփինեն մոռացավ, որ խոսում է գրականության մասին, սկսեց քննարկել Կոստանդյանի անձը, հասցնել անձնական վիրավորանքներ:
Մեջբերում եմ փոքրիկ հատված. «Նորմալ ա, հարբեցողը պիտի հարբեցողների ու հարբեցողության մասին վեպ գրի»:
Այնուհետեւ գրական քննարկումը վերափոխվեց «Որբանոցի» քննարկման:
Գտա Արփինեի հեռախոսահամարն ու զանգահարեցի:
Հարցիս՝ «Չե՞ք կարծում, արդյոք, որ այդքան էլ արդարացի չէիք Կոստանդյանի մասին որակումներում», նա պատասխանեց հետեւյալը. «Չեմ հասկանում՝ խի՞ եք էդքան կարեւորում էդ տղային, գրող չեք տեսե՞լ:Օրը քսան հատ «Որբանոց» կարող ա գրի մեզնից յուրաքանչյուրը: Ես իրան ոչ մի վատ բան չեմ ասել, ես գրքի մասին եմ ասել: Իմ համար գրքի տիրաժը չափանիշ չի, էդ էր իմ ասածը»:
Հետո հարցրի, թե մարդուն հարբեցող անվանելն ի՞նչ կապ ունի գրքի ու գրականության հետ, որին ի պատասխան Արփինեն բղավեց. «Լսեք, ի՞նչ եք ուզում ինձնից, էդ ես չեմ ասում, բոլորն են ասում, հոգնեցի արդեն, էլ չզանգեք ինձ, ավելի լավ ա Էդգար Կոստանդյանին զանգեք»:
Հետեւելով Արփինեի խորհրդին զանգեցի Էդգարին, բայց բջջայինն անջատված էր:
Կարողացա կապվել միայն այսօր կեսօրին: Նա անգամ տեղյակ չէր այդ «բանավեճից»:
«Արփինեն ու Արփինեի նմաններն ինձ համար դատարկ տեղ են,- ասաց Կոստանդյանն ու ավելացրեց,- ինձ թվում ա էդ աղջիկը սեռական կյանք չունի, թող ամսվա մեջ գոնե մի անգամ սեքսով զբաղվի, որ էդ ներվը մեր ջանից չհանի: Էդ մարդիկ տարիներ շարունակ եթեր ու ամբիոն են մուրում, որ ինձնից խոսեն: Ես ոչինչ չեմ ուզում մեկնաբանել, մենակ կասեմ, որ իմ անունն օգտագործելով չինքնահաստատվեն, գեղեցիկ բան չի»:
Հեղինակ`
Աիդա Գրիգորյան