ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի առաջարկած «ՀՀ և միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված կրթության բարելավման ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:
Հիմնական զեկուցող ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ելույթից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցով դիմեց նախարարին.
«Ցանկանում եմ անդրադառնալ մշտադիտարկման համար տրամադրվող և ծախսվող գումարին: Կարո՞ղ եք գումարի մասին այստեղ բարձրաձայնել, թե՞ ոչ: Եվ արդյո՞ք վարկային պայմանագրով այդ հոդվածը հնարավոր է ենթարկել փոփոխության: Եթե այո, հնարավո՞ր է մշտադիտարկելու փոխարեն չափազանց ծայրահեղ վիճակում գտնվող դպրոցները վերանորոգել: Օրինակ անցած տարի առիթ ունեցել եմ բարձրաձայնել այս մասին՝ Արարատի դպրոցներից մեկը չափազանց ծայրահեղ վիճակում է: Հնարավո՞ր է վերանորոգել, որպեսզի առաստաղից ջուր և այլ նյութեր չթափվեն ուսումնական պրոցեսի մասնակիցների գլխին: Այո՞, թե ՞ոչ: Հնարավո՞ր է, թե՞ ոչ»:
Ի պատասխան՝ Աշոտյանը նշեց.
«Ամառային հանգստի ընթացքում կարծում էի առավել կրեատիվ հարցադրման սխեմաներ կարող էիք առաջ քաշել, քան նախորդ նստաշրջանից սկսած նման հարցրեի կառուցվածքն է, այդուհանդերձ տեղեկացնեմ, որ ծրագրի այդ բաղադրիչը նպատակ ունի ԾԻԳ-ի, որն իրակացնում է ծրագիրը, պահպանման և գործունեության ծախսերը փակել: Ես կարող եմ որոշակի թիվ ասել: 5 տարվա համար մոտավորապես 560 ԱՄՆ դոլար»:
Տիգրան Ուրիխանյանն իր հերիթն նշեց.
«Հարգանքով Ձեր հանդեպ՝ իմ ամեն հարցի ժամանակ ինչ-որ բան եք հիշեցնում անցյալից: Վերջին հարցիս ժամանակ 2003 թիվն էիք ուզում հիշել: Ինձ համար այդ ամենն անհասկանալի է: Հնարավո՞ր է: Շատ կոնկրետ հարց եմ տալիս: Գործնական և փոխգործակցության դաշտում եմ Ձեզ այդ հարցը տալիս՝ առանց կրեատիվներ փնտրելու: Հնարավո՞ր է հոդվածը փոխել, որպեսզի ավելի արդյունավետ ծախսվի այդ գումարը»:
Արմեն Աշոտյանը պատասխանեց.
«Հնարավոր է: Իհարկե, հնարավոր է: Այն դեպքում, երբ Դուք ինձ հուշեք ինչպես իրականացնել ծրագիր՝ առանց ծրագիր իրականացնողի»: