Ինձ ասել էին, թե ես ՊՆ-ին խանգարում եմ իմ աշխատանքով, խնդրեցին, որ տեմպը թուլացնենք, կամավորականների շինարարական խմբեր չուղարկենք: Այս մասին «Իրականում»-ին տված հարցազրույցում նշեց ՈՄԱ-ի հիմնադիր Վովա Վարդանովը` պատասխանելով գմբեթների վերաբերյալ հարցին: Նա նաև նշեց, որ այժմ էլ աշխատանքը շարունակվում է, սակայն հիմնականում կառուցմանը մասնակցում են սահմանամերձ շրջանների գյուղացիները: Պատասխանելով Անդրանիկ Քոչարյանին, որ իրեն կոչումազրկել են, նա ասաց` իհարկե, ինձ մինչև շարքային կոչումազրկել է Վազգեն Սարգսյանը, որովհետև իրեն զեկուցել են, թե ես վատ եմ աշխատում, որովհետև ես չեմ սիրում արդարանալ: Հետո 15 օրով ձերբակալվել եմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Դիտեք նաև՝ |
«Իհարկե, ինձ կոչումազրկել է Վազգեն Սարգսյանը, հետո կալանավորվել եմ». Վովա Վարդանով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet