▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իբր քիչ էին պրոբլեմները, հիմա էլ Քոչարյանն է ակտիվացել

Իբր քիչ էին պրոբլեմները, հիմա էլ Քոչարյանն է ակտիվացել. նորից հարցազրույց է տվել ու արդեն քանի օր է ողջ լրատվական դաշտը ողողված է դրան վերաբերվող ամենատարբեր նյութերով և մեկնաբանություններով: Ակնհայտ է, որ Քոչարյանի այս ակտիվությունը, որը ավելի պարբերական գուցե կդառնա, հետապնդում է մի նպատակ: Դա մեծ քաղաքականություն վերադառնալու նրա այլևս անթաքույց ցանկությունն է: Ճիշտ է, դա անելու համար Քոչարյանը օրիգինալ տարբերակ չի ընտրել: Տխրահռչակը քնել-զարթնել է ու հանկարծակի խիստ ընդդիմադիր է դարձել և այժմ անխնա քննադատում է իր երբեմնի գլխավոր բանկիր Տիգրանին, որը իր իսկ ձևավորած կլանի այժմյան առաջնորդ Սերժ Սարգսյանի կառավարության ղեկավարն է հիմա: Հետևաբար միայն միամիտները կհավատան, որ Քոչարյանը կարող է ընդդիմանալ, դեմ դուրս գալ ռեժիմի, որի կնքահայրն ու անբաժանելի մասն է հենց ինքը, ռեժիմի, որի ծրագրերը ըստ էության 2008-ին անսպասելիորեն տապալվեցին, երբ նրանց դեմ ծավալված համաժողովրդական ցասման հուժկու ալիքն ուղղակիորեն «չթույլատրեց», որ մեր մոտ ևս Ռուսաստանյան սցենարով վարչապետի և նախագահի փոխատեղում լինի: Եվ հիմա էլ, քանի որ դեռևս բաց է մնում Սերժ Սարգսյանի հետնորդի (приемник) հարցը, Քոչարյանն ու իր ռեժիմը փաստորեն մտածում են չիրակնացված այդ սցենարի համար նախադրյալներ ստեղծել և փորձել այն իրականացնել: Այնպես որ ժողովուրդ ջան մենք՝ Հայաստանի Հնարապետության հպարտ և ազատ քաղաքացիներս, պիտի ամեն ինչ անենք, որ Քոչարյանա-սերժական ռեժիմի այս ծրագիրը նորից տապալվի: Համենայնդեպս՝ հոկտեմբերի 27-ով եկած ու մարտի 1-ով գնացած «ալբանացի» գործիչը վերադարձի իրավունք և հնարավորություն չպիտի ունենա…

Հ.Գ. Վաղուց քաղաքական թեմայով չեմ գրում, որովհետև շատ վաղուց հասկացել եմ, որ էլ ասելիք չկա, սաղ անելիքա… Բայց մեկ-մեկ չի ստացվում չխոսել, մանավանդ, երբ Քոչարյանն է ընդդիմադիր դառնում… )))

Մուրազ Շամոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին