▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի տարբերություն ինձ՝ այս ողջ ընթացքում նա է եղել Ժաննայի կողքին. Ֆրիսկեի նախկին սիրելին խոսել է երգչուհու ամուսնու մասին

 

 

 

 

 

 

 

 

Հայտնի ռուս հեռուստահաղորդավար, դերասան Դմիտրի Նագիևը խոսել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվան մասին՝ ասելով.

«Մեր միջև երկկողմանի կապ չկար։ Ես նրան նամակ էի գրում,  իսկ նա էլ հնավորության դեպքում զանգահարում էր ինձ, քանի որ տեսողության խնդիրներ ուներ: Բայց, ցավոք, վերջին շրջանում Ժաննան ինձ չէր պատասխանում»,- ասել է Դմիտրին։

Հաղորդավարը խոսել է նաև Ֆրիսկեի ամուսնու՝ Դմիտրի Շեպելևի մասին.

«Մենք երբեք ընկերներ չենք եղել։ Մենք միշտ միմյանց հանդիպել ենք դրամարկղի մոտ: Ես հարգում եմ նրան, քանի որ ի տարբերություն ինձ՝ այս ամբողջ ընթացքում հենց նա է եղել Ժաննայի կողքին»,- ասել է Նագիևը։

Նշենք, որ տարիներ առաջ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Ժաննա Ֆրիսկեն և Դմիտրի Նագիևը հանդիպում են:

Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեն արդեն տևական ժամանակ է, ինչ բուժվում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ, սակայան, ցավոք, հունիսի  14-ին, չկարողանալով այլևս պայքարել, 41 տարեկան հասակում երգչուհին մահացավ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին