▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի պատասխան որոշների. Մեր խնդիրն ենք բարձրաձայնում՝որպես քաղաքակիթ երկրի քաղաքակիրթ երիտասարդներ

Տավուշի համար անվտանգ ճանապարհ կառուցելու խնդիրը ինքնանպատակ չէ, ու եթե որևէ մեկը վախենում է իր աթոռը կորցնելուց, ապա մենք վախենում ենք թշնամու հարձակումներից, եթե որևէ մեկը հովանավորվում է տեղական կամ օտարերկրյա դոնորներից, մենք օգտվում ենք սեփական քրտինքով վաստակած գումարներից, չունենք հոնորարներ ի ուրախություն մեզ, չունենք օճառվելու նպատակ ու գործելակերպ, ու եթե որևէ մեկին հուզում է այս խնդիրը , ապա նա պիտի առանց այլևայլի սատար կանգներ նախաձեռնությանը,,,
Այո, այս խնդիրը ամենքինս է, ու թող ոչ ոք չփորձի կանգնեցնել մեզ, վախեցնել կամ այդօրինակ ճղճիմ մարտավարություն նետել այս նախաձեռնությանը. սա արդար պահանջ է, որը բոլորինս է, ու այս պահանջով մենք չենք ինքնահաստատվում ի տարբերություն քաղաքական տարբեր կառույցներից սնվող որոշների, մենք որպես ՀՀ քաղաքացի մեր խնդիրն ենք բարձրաձայնում, որպես քաղաքակիթ երկրի քաղաքակիրթ երիտասարդներ:

 

Մայ Անուշավանյան
Տավուշի երիտասարդության անունից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին