▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուրանոցներից մեկում պարանոցը կտրած կնոջը տեղափոխել են հիվանդանոց․ ենթադրյալ կասկածյալը նրա որդին է

Ապրիլի 16-ին առանձնակի դաժանությամբ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սևքարեցի Աաքոյի 92 հասցեում «Լյուքս Քասլ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արնաշաղախ կնոջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանների ժամանումը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել պարանոցը կտրած կնոջը, ապա նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել հիվանդանոց։ Տեղում նշված վայրից ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարեկների հետ մի երիտասարդ տղայի են վնասազերծել ու Պարեկային ծառայության ավտոմեքենայով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, քանի որ նա մարմնական վանսվածքներ էր ստացել։

Նշված հյուրանոցային համալիրի բակային հատվածում, որտեղից շարժ կա դեպի շենքի ներս, մուտքի մոտ պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ այդ դանակը հանցագործության գործիքն է։ Հյուրանոցի 4-րդ հարկի 415 սենյակում՝ անկողնում և հատակի վրա, հայտնաբերվել են բավական շատ արնանման հետքեր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին