«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ նորաթուխ պատգամավոր Կարեն Շախմուրադյանին թերեւս դուր չի եկել օրենսդիր աշխատանքը, նա արդեն երկու օր է՝ ժամը 12:00-ի գրանցումից հետո խրամատը վազքով լքողներից առաջ է «թռնում» դահլիճից։
Ընդհանրապես, ՀՀԿ-ի հետ կոալիցիայից հետո ՀՅԴ-ական պատգամավորները երկար չեն մնում ԱԺ դահլիճում։ Ի դեպ, խորհրդարանում դեռեւս ընդդիմադիր կարգավիճակը պահպանող դաշնակցականներն իրենց պահվածքով արագությամբ նմանվեցին իշխանության ներկայացուցիչներին։ ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը երեկ հրաժարվել է մեր լրագրողի հարցերին պատասխանել՝ նրան ուղղորդելով մամլո խոսնակի մոտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում