▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հղիներին պտղի սեռը հայտնում են միայն գումարով. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մի շարք պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում հղիներին խաբելու նոր ձեւ են գտել: Այս դեպքում ոչ ավել-ոչ պակաս հղիներին հրաժարվում են հայտնել պտղի սեռը՝ պատճառաբանելով, թե օրենք է փոխվել: Հղում են կատարում «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքին, թե իբր այն լրացվել է եւ դրանում կա դրույթ, համաձայն որի՝ բժիշկներին արգելվում է մինչեւ պտղի 30 շաբաթական դառնալը ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը: Զավեշտալին, սակայն այն է, որ նաեւ զգուշացնում են հղիներին՝ եթե այսպես կոչված պետական վճարում անես՝ 6000 դրամ, ապա այդ դեպքում բժիշկներն արդեն իրավունք ունեն՝ հայտնելու մանկիկի սեռը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին