▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հղիների հարցով պատգամավորն ու նախարարը իրար չհասկացան

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ   «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը լի է հակասություններով և ամենակարևոր խնդիրը չի լուծում:
«Մեզանում հղի կանայք ոտքի են կանգնել և կառավարութւյունից պահանջում են, որ իրենց ստացած նպաստների հաշվին չաշխատող մայրերին չտան նպաստներ: Այս նախագծով՝ այն կանայք, ովքեր աշխատել են, նրանց հղիության, ծննդաբերության և մայրության նպաստները պակասելու են, թե՞ ոչ: Ի վերջո, լավ օրից չի գալիս, որ մարդը 4-5 ամիս առաջ գնում-ընդունվում է աշխատանքի, որ օգտվի այդ նպաստից: Մենք պարտավոր ենք նվազագույն աշխատավարձի ոչ թե 50, այլ 100 տոկոսով վճարել չաշխատող հղի կանանց: Մեծ հարցականի տակ է դրվել մինչև երկու տարեկան երեխա ունեցող ծնողների հարցը»-նկատեց պատգամավորը:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ դիտարկումները Հովհաննես Մարգարյանը  կարող էր անել նախորդ նախագծի ժամանակ.
«Ինչ-որ հիմա ներկայացնում եք՝ կապ չունի այս օրենքի նախագծի հետ: Փաթեթում ներառված է նախագիծ, որը նախատեսում է նաև 2016 թվականի հունվարից մայրության նպաստների վճարում բոլոր չաշխատող հղի կանանց, մայրերին»,-ասաց Արտեմ Ասատրյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին