«Ժամանակ» թերթը գրում է. «Պապի այցելությանը նախապատրաստվող գյումրեցիները երեկ ասացին. «Սա պատմական իրադարձություն է, պռազնիկի պես բան է, որ Հռոմի պապն այցելելու է Գյումրի»:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցինք՝ որքա՞ն գումար է ծախսվել քաղաքի բյուջեից՝ նախապատրաստական աշխատանքների համար:
«Քաղաքի բյուջեից ոչ մի բան չի ծախսվել, ընդամները հրավառություն ենք անելու, դրա վրա ենք գումար ծախսելու եւ ինչ-որ փոքր ատրիբուտների վրա: Բեմը եւ մնացած տեխնիկան ու աշխատանքներն իրականացվում են կաթոլիկ եկեղեցու ֆինանսավորմամբ: Մենք էլ քաղաքն ենք մաքրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում