Հռոմի պապ Ֆրանցսիկոս Առաջինը Ուկրաինային վերաբերող ճառի ժամանակ լեզվի սայթաքում է ունեցել, ինչն արագ տարածվել է համացանցում։
Բանն այն է, որ Ֆրանցսիկոս Առաջինը երեկ «հայհոյել է», իտալերենով, երբ ճառի ժամանակ caso բառի փոխարեն, որը նշանակում է «օրինակ», կարդացել է cazzo, որը հայհոյանք է և նշանակում է «տղամարդու առնանդամ»։
Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարի դիմաց հավաքված մարդիկ զարմացած նայել են մեկը մյուսին՝ փորձելով հասկանալ, թե արդյոք ճիշտ լսեցին, թե ինչ ասաց Հռոմի պապը։