Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը լվացել և համբուրել է 12 հաշմանդամների ոտքերը՝ Հռոմի՝ հաշմանդամների վերականգնողական կենտրոններից մեկում:
Այս ծեսը խորհրդանշում է Աստվածաշնչյան այն դրվագը, երբ Հիսուս Քրիստոսը լվանում է իր աշակերտների ոտքերը՝ որպես խոնարհության և եղբայրական սիրո օրինակ: Գրում է mk.ru-ն:
«Հիսուսը մեզ պատվիրել է ծառայել միմյանց»,-ասել է Պապը, ապա հավելել.
«Ես այժմ կիրականացնեմ այս ծեսը, սակայն մենք բոլորս մեր սրտի խորքում պետք է մտածենք ուրիշների մասին, մտածենք, որ Հիսուսը պատվիրել է սիրել միմյանց»:
Ինչպես հայտնել են վերականգնողական կենտրոնից, հաշմանդներից 8-ը տղամարդիկ են, 4-ը՝ կանայք՝ 16-86 տարեկան: Նրանց մեջ եղել են նաև օտարերկրացիներ: Ընդ որում՝ 75-ամյա լիբիացի Համեդը մահմեական է: