▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ է բռնկվել «Մարի Իզմիրյանի» անվան մանկատանը

 

Մայիսի 4-ին, ժամը 18.45-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Յաղուբյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող "Մարի Իզմիրյանի" անվան մանկատանը հրդեհ է բռնկվել 2-րդ հարկի սենյակներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.18-ին, մարվել` 19.23-ին:

Մանկատան երկրորդ հարկում այրվել է ննջասենյակ գույքով` 60 քմ, հանդերձարանը` 4 քմ, լոգարանը` 20 քմ, նախասրահը` 76 քմ:

Դեպքի վայրում են գտնվել նաև ոստիկանության, շտապօգնության, էլ. ցանցի աշխատակիցները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին