▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հռչակագրի հղումը սահմանադրությունից հանելը սրբապղծություն է»․ Արամ Մանուկյան

«Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է։ Հիմնարար փաստաթուղթ, որը երբևէ որևէ մեկի կողմից վիճարկելու թեմա չի դարձել։ Այդ փաստաթուղթը ընդունվել է բացարձակ կոնսեսուսով՝ բոլոր քաղաքական ուժերը կողմ են քվեարկել դրան։ Այդպիսի 2-րդ փաստաթուղթ չկա»,-24TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Բաքվի առաջ քաշած պահանջներին՝ ուղղված սահմանադրության նախաբանից անկախության հռչակագրի հեռացմանը, որով սկիզբ է դրվել Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախությանը։ «Հիմա մենք գալիս ենք մի կետի, որ անգամ այդ որակի ՝ միաձայն ընդուված փաստաթուղթը 34 տարի հետո կարող է վիճարկելի դառնալ։ Հռչակագրի հղումը սահմանադրությունից հանելը սրբապղծություն է, որովհետև ոչ մի այլ փաստաթուղթ ավելի ծննդական, ավելի հիմնադիր չէ, քան դա է։ Վիճարկելով այդ փաստաթղթի գոյությունը՝ դու վիճարկում ես քո ծնունդը, հոգևոր սկիզբը։ Դա նշանակում է՝ դու քո ծննդականի մեջ ուղղումներ ես մտցնում։ Նվաստացուցիչն այն է, որ դա դու անում ես ոչ թե ավելի լավ Հայաստան ունենալու նպատակով, այլ, ընդամենը հակառակորդի պահանջով։ Ուղղակի Ադրբեջանի պահանջն է «ղազագիր» ստորագրել»,-նշել է Մանուկյանը

***

«Այս տարի՝ մի քանի ամիս հետո ավարտվում է ռուսական գազի տարհանումը տրանզիտով Ուկրաինայից դեպի Եվրոպա, ընդ որում, այդ գազատարի մեկ հատը Կուրսկի մարզով է գնում»,-24TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ խոսելով Պուտինի այցից Ադրբեջան։ «Մոտավորապես 16 մլրդ խորանարդ մետր գազ Ռուսաստանը ուղարկում է Եվրոպա։ Ուկրաինացիները չեն համաձայնում այդ պայմանագիրը շարունակել։ Եվ ռուսները խնդիր են դրել՝ Ադրբեջանով այդ կոմպենսացիան իրականացնել։ Մոտավորապես 8 մլրդ խորանարդ մետր գազ, այսինքն, Հայաստանին տրվողից 3-4 անգամ շատ ռուսները ուզում են Ադրբեջանով, Թուրքիայով ուղարկեն Եվրոպա։ Սա լրջագույն մեծ ծրագիր է և Ադրբեջանի դերը տասնապատիկ անգամ բարձրացնում է։ Ես համարում եմ, որ դա Պուտինի Ադրբեջան այցի թիվ 1 նպատակն է»,-նշել է Մանուկյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին