ԷկոԼուր-ը հաղորդում է, որ մարտի 12-ին Հրազդան գետի մակարդակը բարձրացել է, իսկ ջուրը ամբողջովին` սևացել: Աղտոտվածությունից և գարշահոտությունից մարդիկ անգամ չէին ցանկանում մոտ գալ գետին: «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող ջրլող թռչունները դուրս էին եկել ջրից, իսկ ձկներ գետում ընդհանրապես չէին երևում: Ռեստորանային համալիրների աշխատակիցները ԷկոԼուրի հետ զրույցում նշել են, որ ամեն տարի այսպես է լինում: «Գնացեք ՀԷԿ-երից հարցրեք, ինչի է էսպես»,- ասում էին նրանք:
Ավելի վաղ ԷկոԼուրը, հղում կատարելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքին, տեղեկացրել էր, որ Երևան ՀԷԿ-ի ավազանից աստիճանաբար լինելու են ջրբացթողումներ, ինչի հետեւանքով Հրազդան գետի մակարդակը՝ Դավիթաշենի կամրջից մինչև Երևանյան լիճն ընկած հատվածում կբարձրանա:
Բոլոր լուսանկարները` ԷկոԼուր-ի կայքում