▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազադանում կրքերը թեժանում են.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրքերը Հրազդանում թեժանում են: Քաղաքապետի ընտրությունը բոլոր մասնակիցների համար յուրօրինակ ռազմավարական փորձարկում է՝ ծառուկյանական մարզում առաջիկա ընտրությունների հավանական սցենարը փորձարկելու, ձայներ բերելու առումով:

Թեեւ լուրեր շրջանառվեցին, թե Սերժ Սարգսյանը գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին «դաբրո» չի տվել, եւ անգամ մտադրություն կար այլ անձի առաջադրել, բայց թեկնածու չգտնվեց։ Իշխանությունը հիմա ամեն ինչ անելու է, որ չպարտվի, քանի որ Սասուն Միքայելյանի թիմը մարտական է տրամադրված: Թերեւս դա է պատճառը, որ լուրեր են շրջանառվում, թե Սասունի համար քաղաքապետի պոստը միջանկյալ է լինելու. հետագայում նա հրաժարական է տալու եւ պատգամավոր դառնա:

Հիշեցնենք` Հրազդանի քաղաքապետ ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանը 1999-ի ԱԺ ընտրություններից հետո հրաժարական տվեց եւ դարձավ ԱԺ պատգամավոր:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին