▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանը լեզվաբան չի. կարող էր և չիմանալ ղալաթի նրբերանգը

Շատ տարիներ առաջ պարսկերեն լեզվի դասընթացին մասնակցության շնորհիվ մի քիչ պարսկերեն էի սովորել և լավ վատ կարողանում էի շփվել այդ լեզվով:Դե գիտեի, որ բոլորիս ծանոթ ղալաթ բառը պարսկերենով նշանակում է սխալ:Ու մի անգամ մի պարսիկ գործարարի ասեցի, որ «ղալաթ ես արել» ինքը մի քիչ վատ զգաց իրան, բայց ներողամտորեն վերաբերվեց պարսկերենի իմ թյուրիմացությանը: Ես էլ վիճակը շտկելու համար անգլերեն ասում եմ ղալաթը միսթեյք  չի, ասում է հա, բայց կոպիտ նրբերենգ ունի:

Իմաստային թարգմանությամբ ղալաթ անելը նշանակում է «գլուխդ պատին ես տվել»: Հիմա Թովմասյան Հրայրը լեզվաբան չի կարող էր և չիմանալ ղալաթի նրբերանգը, բայց ինձ թվում է սա էդ դեպքը չի ուղղակի ուզեց «կռուտիտ»  լինել անտեսելով այն փաստը, որ կարող է գտնվեն «կռուտիտի» ավելի խոշոր մասնագետներ:

Ապրես Զոհրաբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին