Հաղորդավոր Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ելույթին. «Փաստորեն, երբ հյուրին հարցեր ես տալիս, իսկ վերջինը ցրում ա հարցը, դու պնդում ես, որ կոնկրետ պատասխանի, նշանակում է հյուրը նվաստանում է և հոգեբանական բռնության ենթարկվում: Հիշեցնենք՝ Սոֆյա Հովսեփյանն իր ելույթում ասել էր. «Հանրայինի եթերում կա մի հաղորդաշար՝ «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի հետ»: Այս հաղորդաշարը երբ նայում եմ, ամեն անգամ ուզում եմ հարցնել՝ լրագրողական էթիկա հասկացողությունը Հանրայինում գործում է, թե՞ ոչ: Արդյոք հաղորդաշարի ժամանակ հաղորդավարը հրավիրում է հյուրին, որպեսզի պաշտպանի առավելագույնը պետության շահերը: Արդյոք պետությունը վճարում է միայն իր շահերը պահելու, թե չեզոքություն պահելու համար: Արդյոք իրավուք ունի որևէ անձի մինչև վերջ նվաստացնելու Հանրայինի եթերում. դա հենց հոգեբանական բռնությունն է»: Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը: Դիտեք նաև՝ |
«Հրավիրում եմ ձեզ հյուր, խոստանում եմ բռնության չենթարկել». Պետրոս Ղազարյանը՝ Սոֆյա Հովսեփյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet