▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաշալի քառյակի շարքերում դիվերսանտներ կան

Հատկապես Ծառուկյանի հարցազրույցից հետո ինչ որ անհասկանալի շարժ է սկսվել Քառյակի շարքերում: Հատկապես խոսքը վերաբերում է ՀԱԿ-ին ու կոնկրետ Զարուհի Փոստանջյանին:

Եթե ՀԱԿ-ը դեռ որոշակի զսպվածություն ու զգուշավորություն է դրսևորում և մեղմորեն է ակնարկում, որ «Ռեժիմի դեմ անողոք պայյքարը այլընտրանք չունի», ապա ամերիկաներում 6 ամիս պարապացրած Փոստանջյանը կարծես դիտավորյալ սադրի ու թասիբի գցի ԲՀԿ-ին, որպեսզի ավելի սուր պայքարի դաշտ տեղափոխվեն:

Երկու դեպքում էլ կարելի է կռահել նման վարքի դրդապատճառները: Զառան ուղակի կատարում ա իր ամերիկյան գործատուների հանձնարարությունները: Եթե ես առաջ ինչ որ վերապահումով կարող է նման մտքեր հայտնել, ապպա հիմա գոնե ինձ համար կայացած փաստ է, որ Զարուհի Փոստանջյանը ամերիկյան գործակալ է մեր քաղաքական դաշտում ու Հայաստանում բացառապես ամերիկյան շահերն է պաշտպանում:

ՀԱԿ-ի պարագայում ամեն ինչ ավելի պարզ է. չեն ուզում դառնալ ԲՀԿ-ի անձնական օգտագործման Գեղամյաններ: Չանայած արդեն դարձել են, բայց եթե հիմա ԲՀԿ-ն հանկարծ ինչ որ կոմպրոմիսի գա ՀՀԿ-ի հետ, ապա կստացվի, որ ՀԱԿ-ն էլ ստիպված պետք է անի նույնը, որովհետև ի տարբերություն քառյակի այլ անդամների, ՀԱԿ-ը իր գոյությունը պահապանում է բացառապես ԲՀԿ-ի աջակցության շնորհիվ, ուստի հրաժարվել ԲՀԿ-ից նշանակում է աշխատանքից ազատվելու մասին դիմում գրել: Դրա համար էլ շատ զգուշորեն, բայց փորձում են ԲՀԿ-ին մղեն կոնֆրոնտացիայի և դրա համար տարբեր մուտիտներ են անում ինչպես տեղեկատվական արտահոսքերի տեսքով, այնպես էլ տարբեր «դիվերսիոն գործողություններ» իրականացնելով համացանցում և սոցցանցերում:

 

Արմեն Հովսեփյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին