tert.am-ը գրում է.Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված են կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար. այսօր Կ. Դեմիրճյանի անվան համալիրում հրավիրած խորհրդակցությանն այս մասին հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավում, դիտարկման համակարգի կատարելագործում, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք և որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը: Մենք պետք է ունենանք կանոնավոր գործելու ընդունակություններ. պատրաստի հակահարվածները ու պատժիչ միջոցները մշտապես պետք է մեր ձեռքում լինեն»,-ասել է նա:
Նախարարն ընդգծել է, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ:
«Բոլորին կոչ եմ անում տալ հրամանատարներին այդ ազատությունը»,-ասել է նախարարը:
Նախարարն ընդգծել է, որ 2014թ. ուսումնական տարին լարված էր, սակայն միևնույն ժամանակ ընդգծեց, որ բանակում գրեթե 50%-ով կրճատվել են հանցագործությունները, իսկ սկսած պայքարը շարունակվելու է եկող և հաջորդող տարիներին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում