▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հպարտ քաղաքացի» սեգմենտը ինչո՞վ է այսօր հպարտ․ Արտյոմ Մարկոսյան

Դերասան, հումորիստ, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին։

«հ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Անկեղծ, մի կողմ դնելով էմոցիաները եւ, սառնասրտորեն, նայելով զուտ փաստերին ու իրականությանը, պարզապես ուզում եմ հասկանալ, թե 2018 թ-ին, «ստորացվածության կապանքներից» վերջապես ազատված, «ժողովրդի» «հպարտ քաղաքացի» սեգմենտը ինչո՞վ է այսօր հպարտ՝ ինչո՞վ է հպարտանում ու պատրաստվում հպարտանալ ապագայում( եթե մեզ, իհարկե, բախտ ու հնարավորություն կվիճակվի այն ունենալ )։

Ուզում եմ հասկանալ՝ արդյոք սա՞ է այն «ազատ եւ երջանիկ Հայաստանը», որտեղ պիտի ապրեին իրենք եւ իրենց երեխաները, ինչի համար՝ կեցցեն...

Հ.Գ.

Համոզված եմ, երբ 1988թ-ին, Ազատության հրապարակում, Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն առաջինը ծածանեց Եռագույնը եւ, այն օրը, երբ արտաբերեց «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու...» ճակատագրական այս նախադասությունը՝ նա ա՛յս Հայաստանն ի նկատի չուներ...», - գրել է նա։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին