ԱՄՆ 81-ամյա նախագահ Ջո Բայդենը ռադիոհարցազրույցում իրեն «սևամորթ կին» է անվանել, գրում է Daily Mail-ը։ WURD թերթը գրում է, որ նա, ըստ երևույթին, իրեն շփոթել է փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։ «Ես հպարտ եմ, որ առաջին փոխնախագահն եմ, առաջին սևամորթ կինն եմ, որը ծառայել է սևամորթ նախագահի հետ: Հպարտ եմ, որ Գերագույն դատարանի առաջին սևամորթ կինն եմ: Մենք շատ բան կարող ենք անել, որովհետև, տեսեք․․․մենք Միացյալ Նահանգներն ենք»,- ասել է Բայդենը։ |
«Հպարտ եմ, որ առաջին սևամորթ կինն եմ»․ Բայդեն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet