shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ օգոստոսի 9-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ ուղղաթիռով մեկնեցին Արցախ: Վարչապետի և Պաշտպանության նախարարի հետ են Ազգային ժողովի պատգամավորներ՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, Հովհաաննես Հովհաննես Սահակյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը և «Դաշնակցության» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Վարչապետն ու Պաշտպանության նախարարը և պատգամավորները լինելու են մարտական դիրքերում, հանդիպելու են սահմանը հսկող զինվորներին, սպաներին: Իսկ գիշերը Հ. Աբրահամյանը և Ս. Օհանյանը գիշերելու են մարտական դիրքերում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում