▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանի նոր բիզնեսը Գառնիում

Չար լեզուներն ասում են (իսկ առանց կրակ ծուխ չի լինում), որ լոլիկաբուծությամբ հարստացած մեր վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի կտրվում հողագործությունից՝ պետական պաշտոնը համատեղելով եկամտաբեր բիզնեսների հետ: Հիմա էլ մեր Աբրահամյանը Գառնիում տնկել է 70 հա պտղատու այգիներ:

Այգին մի կողմ:

Գառնիում կարգին դժգոհություն ու բունտ է հասունանում, քանի որ բիզնեսմեն վարչապետը Ազատ գետի ջրերի զգալի մասը ուղղում է իր այգինները ոռոգելուն: Ստացվում է, որ ոչ այնքան մեծ գետը ծառայելու է Հովիկ Աբրահամյանին, մյուսներին զրկելով օգտվել ջրից:
Ահա այսպիսի <<Ապահով Հայաստան>>:

 

Արայիկ Արամյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին