▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ․ Ընդդիմությունը հավաքվել է ԿԸՀ-ի մոտ

Լարված իրավիճակ․ Ընդդիմությունը հավաքվել է ԿԸՀ-ի մոտ․  Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

ԿԸՀ ամփոփման նախագծի մեջ օգտագործված է հետևյալ ձևակերպումը, թե այս տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցը էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների ամբողջ գործընթացի վրա, ԿԸՀ բակում հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Հասկանալի է, որ որքան էլ Վահագն Հովակիմյանը փորձի դողդոջուն ձայնով այս հատվածն էնպես ընթերցել, որ հասկանալի չլինի, թե ինչ ձևակերպում է ընթերցում, բոլորի համար պարզ է, որ կոնկրետ այս ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը արվել է միտումնավոր, որպեսզի ԲՀԿ-ն թվաբանական մանիպուլյացիայի արդյունքում չհայտնվի խորհրդարանում»,-ասաց Տոնոյանը։

Սա ակնհայտ դիտավորություն է, այս ամենն արվում է, որ ՔՊ-ն փորձի խորհրդարանում 3/5-րդ ունենա։

Այս մասին ԿԸՀ բակում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Իրենց ցանկությունն, առհասարակ, սահմանադրական մեծամասնություն ունենալն է։ Ակնհայտ է, որ չնայած գործադրած ջանքերին, հսկայական ապօրինություններին, ընտրախախտումներին, ինքը չի կարողացել իր նպատակին հասնել։

Փորձում է բացահայտ խուժանությամբ սահմանադրական կարգը տապալել։ Այն, ինչ-որ արվում է հիմա ու այս իշխանությունների կողմից, վերարտադրությունն ապահովելու փորձ է»,-ասաց Սաղաթելյանը։

Նշեց՝ մարդկանց չի հետաքրքրում՝ «Հայաստան դաշինքը» կվերցնի՞ մանդատները. «Դա երբեմն արհեստական օրակարգ է։ Մարդկանց հետաքրքրում է՝ ընտրությունների արդյունքները չեղարկվելու՞ են, վերաքվեարկություն լինելու՞ է»։

Ասաց՝ այդ հարցերից հետո, իրենց՝ մանդատները վերցնելու մասին հարցի պատասխանը կտան. ընդդիմությունը պիտի միասնական որոշում կայացնի։

***

Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Արմեն Գրիգորյանը հանդիպում է Ալիևի ամենավստահված անձի հետ, հասկանու՞մ եք չէ, թե ինչ թեմաներ են քննարկելու, Հայաստանում թրքապաշտ բռնապետական հաստատման ծրագրեր են այստեղ քննարկելու, ԿԸՀ-ի մոտ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ընտրություններից 4 օր հետո՝ բարձրացրել է ակցիզային հարկը. «Դա նշանակում է, որ վաղը գազը, դիզելային վառելիքը, բենզինը, ծխախոտը, ալկոհոլային խմիչքը թանկանալու են։ Հայաստանում երբեք որևէ մեկը սեփական ժողովրդին ադրբեջանցիներով չի վախեցրել։ Գիտի, թե այստեղ իր նկատմամբ ինչ վերաբերմունք կա Ադրբեջանին է կանչում, տղա է բերում մեր վրա»։

***

Իմ գործի հետ կապված միջնորդություն է տրվել ԿԸՀ, զբաղված են երևի, դեռևս չի քննվել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Դավիթ Ղազինյանը։

Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի որոշմանը, Ղազինյանը նշեց, որ այլ բան չէր էլ սպասում. «Հաշվի առնելով, որ Հայաստանում  անկախ իրավական մարմին կամ հանձնաժողով գոյություն չունի, սպասելի էր։ Սպասենք, տեսնեք, թե այս երեք ընտրատեղմասերի մասով  վերաքվեարկություն անելու են, թե ոչ, նոր կխոսենք։ Իսկ ընդհանրապես «Ուժեղ Հայաստան»-ի հիմնական պահանջը ընտրություններն անվավեր ճանաչելն ու նոր ընտրություններ նշանակելն է։ Համոզված ենք, որ իշխանությունը լեգիտիմ չէ, ամեն ձայնի տեր ենք կանգնելու»։

***

Ես զրոյական ակնկալիքներ ունեմ, իբր, անկախ մարմիններից, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ ԿԸՀ-ն ղեկավարում է մի մարդ, ով եղել է ՔՊ խմբակցության անդամ, ինքն իր համար քվեարկել է ու դարձլ ԿԸՀ ղեկավար. «Դրանից ի՞նչ ակնկալիք պետք է ունենամ։ Ավելին ասեմ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, այն ինչ արվում է ԲՀԿ-ի նկատմամաբ, նոր չի, 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ այս նույնը արվել է ՀՀԿ-ի հանդեպ, պարզապես արհեստական կերպով, վարչական ռեսուրսով թույլ չտվեցին, որպեսզի ՀՀԿ-ն հայտնվի նոր ձևավորված խորհրդարանում»։

Մամիջանյանը հավելեց, որ իր միակ ակնկալիքը ՀՀ հայրենասեր քաղաքացւոց է, ով պետք է տեր կանգնի իր քվեին։

***

Իրենք վերաքվեարկություն չեն անում, վերաքվեարկություն անելու համար պետք է լինեն անկախ մարմին, հայտարարեց Արամ Վարդևանյանը` ԿԸՀ նիստից դուրս գալով։

«Այս օրերի ընթացքում բազմաթիվ կարծիքներ է ներկայացվել, նույնիսկ դատական ակտը, որ ասում է՝ պետք է անել վերաքվեարկություն։ Ես չեմ հավատում, որ իրենք դա անելու են։ Իհարկե, մի ժամ սպասենք, ժողովուրդ ջան, կարծում եմ` այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն»,–ասաց «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու, իրավաբան Արամ Վարդևանյանը։

***

Ի սկզբանե ԿԸՀ-ն ներկայացրեց իր որոշման նախագիծը, սակայն բնական վիճակից տարբերվող իրադրություն ունենք, քանի որ աննախադեպ քանակի ու ծավալի են միջամտությունները, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը։

Նա նշեց՝ արդյոք մի դեպք եղել է, որ ՔՊ անդամների նկատմամբ վարույթներ հարուցվեն ու պատասխանատվության կանչվեն. «Որևէ դեպք չկա, և սա ամենապարզ օրինակն է, թե ինչ կեղծարարություններ են եղել»։

Անդրադառնալով իշխանություններին այն մեղադրանքներին, թե իրենք ընտրակաշառքով են ընտրվել, Մելոյանը նշեց, որ դա առաջին հերթին վիրավորական է ՀՀ քաղաքացիների նկատմամբ. «Պետք է վերջ դրվի մեր նկատմամբ զրպարտչական մանիպուլյացիաներին։ Մենք սկսելու ենք դատական հայցեր ներկայացնել բոլոր զրպարտիչների դեմ»։

ԿԸՀ-ն ամփոփեց խորհրդարանական ընտրությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 49,7%

«Ուժեղ Հայաստան» դաշինք - 23,2%

«Հայաստան» դաշինք - 9,9%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 3.89%

***

ԿԸՀ-ն դառնում է Նիկոլի հանցակիցը, այս մասին հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

«Բոլորս զայրացած, գժված էինք, թե Նիկոլի պատվերով ԿԸՀ-ն գաղտագողի, գիշերով փորձեց պայքարից հանել ԲՀԿ-ին։

Ամսի 8-ից ինչի՞ ձեն չէին հանում, թե երբ որ Նիկոլը գժվեց՝ տեսնելով, որ ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, իր նախկին լրագրողին տվեց հանձնարարություն։ Էսօր Նիկոլը մեղսակից է դարձնում ռազմական ոստիկանությանը, զինկոմիսարիաներին»,-հայտարարեց նա։

***

 Այսօր Հայաստան է ժամանել Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով  Հիքմեթ Հաջիևը, ԿԸՀ-ի մոտ հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություններից հետո սա առաջին պաշտոնական պատվիրակության այցելությունն է Հայաստան. «Նա այս պահին գտնվում է Դիլիջանում։ Ես չեմ կարծում, որ նա որպես  տուրիստ է եկել, նա եկել է կոնկրետ հարցեր քննարկելու։ Հաջիևը այն պաշտոնյան է, ով ոչ մի քայլ չի կարող անել առանց Ադրբեջանի նախագահի հանձնարարության։  Իլհամ Ալիևն իր առաջին պատվիրակին արդեն գործուղել է Հայաստան՝ հայաստանը թրքացնելու և այս տարածքի վրա «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու համար։ Եվ դրա համար նրանց այսօր անհրաժեշտ է գողանալ ժողովրդի իշխանությունը»։

***

Մենք այս ընտրություններն ամբողջովին լեգիտիմ չենք համարում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը։

Նրա խոսքով՝ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրության ընթացքում եղել են խախտումներ, հետապնդումներ. «Վաղ առավոտից եղել են ընտրատեղամասեր, որտեղ բացակայել է 3-րդ համարի քվեաթերթիկը, եղել են ընտրատեղամասեր, որտեղ կուտակումներ են եղել, և որի արդյունքում ՔՊ-ն կարողացել է իր ուզած պլանն իրականացնի, եղել են ընտրատեղամասեր, որտեղ զինվորականներ են մտել մեծ քանակով ոչ թույլատրելի ժամի։ Նշեմ նաև, որ եղել են ընտրարտեղամասեր, որտեղ արձանագրվել է, որ ընտրությունը եղել է թափանցիկ ծրարով, ինչն անընդունելի է»։

Նա նշեց, որ իրենք պահանջում են, որպեսզի ընտրություններն անվավեր ճանաչվեն, որպեսզի իրենք կարողանան ժողովրդին մեկ անգամ ևս հնարավորություն տան իրենց ընտրությունը կատարեն. «Մենք չենք վստահում Նիկոլ Փաշինյանին, պարզապես ավելի ուշադիր ու հետևողական ենք լինելու հաշվի առնելով այդ բոլոր ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել հունիսի 7-ին»։

Ղումաշյանը նաև հայտնեց, որ քննարկել են մանդատները վերցնել-չվերցնելու հարցը և իրենց դիրքորոշումը կհայտնեն մի քանի օրից։

***

Հույս ունենք, որ Վահագն Հովակիմյանը և իր ղեկավարած կառույցը ականջալուր կինեն այն բոլոր հորդորներին, որոնք այս օրերին հնչեցրել են ընդդիմադիր ուժերը, հասարակական կազմակերպությունները, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը։

Նա շեշտեց, որ այստեղ առանձին կուսակցության, այս դեպքում ԲՀԿ-ի, շահի խնդիրը չէ. «Խնդիրն այն է, որ այս տեղամասերում ընտրություններն անվավեր ճանաչելու գործընթացը լրջագույն կասկածի տակ է դնում ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։ Մեկ նպատակ կա՝ վերականգնել արդարությունը, քանի որ արդյունքներն ավավեր ճանաչելը կոնկրետ անարգանք է մեր ընտրողների ընտրական իրավունքի նկատմամբ»։

Տոնոյանը տեղեկացրեց, որ այսօր ԿԸՀ դիմում են ներկայացրել, որտեղ վիճարկել են ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը։

 «Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնին, հռետորաբանությանը, առիթներ ունեցել եմ ասելու, որ եթե մենք այդ լեքսիկոնով չենք արձագանքում, դեռևս չի նշանակում, որ չենք կարող արձագանքել։ Այստեղ դաստիարակության և անցած ճանապարհի խնդիր է։ Մեր արձագանքի կոշտությունը թողնում եմ Նիկոլ Փաշինյանի երևակայությանը»,-հավելեց նա։

***

Այժմ տեղի է ունենում երկու տեսակի պայքար՝ իրավական և արդարության վերականգնման, ինչպես նաև փողոցային պայքար, լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նաիրի Սարգսյանը։

Նա նշեց, որ ժողովրդվարական ճնշման ներքո չի կարող ԿԸՀ-ն այսպիսի ապօրինություններ իրեն թույլ տալ. «Անկեղծ՝ ակնկալիք ունեմ, որ ԲՀԿ-ից գողացված ձայները պետք է  վերականգնվի։ Եթե իրավական պարտավորում կա, որ ԿԸՀ-ն պետք է գնա վերաքվեարկության, այստեղ ընդդիմադիր ուժերին ձայն տված ժողովրդական պահանջատիրությունը կարևոր է, որպեսզի ԿԸՀ-ին ստիպի, այդպիսի որոշում կայացնի։ Հակառակ բարագայում ապօրինի որոշում կկայացնի, որը հասարակության լայն ընդվզման կբերի»։

***

ՀՀ ընտրությունները պիտի արտահայտեն և ընկալվեն որպես լեգիտիմ կայացած ընտրություններ, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը ծառայի իր նպատակին, ոչ թե մաթեմատիկային կամ հանրահաշվին։

Այս մասին ԿԸՀ բակում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանը։

«Որքան հասկացա՝ դատարանն ու ՀՀ իշխանությունները այս ամենի ողջ պատասխանատվությունը դրել են ԿԸՀ-ի վրա»,-ընդգծեց Ասլանյանը։

Հավելեց՝ ընտրությունները տեղի են ունեցել վարչական ռեսուրսի փնթի կիրառման, ընդդիմության նկատմամբ տարբեր հարձակումների, մեդիաարշավների ներքո, ոչ մրցակցային պայմաններում։

***

«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ԿԸՀ այս ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումով, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ՀայաՔվե» միավորման անդամ Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ ապացույցների, հիմնավորումների այն ծավալը, որը ներկայացվել է, ցանկացած ժողովրդավարական երկրում բավարար կլիներ, որպեսզի ընտրությունները չեղարկվեին։

«21-րդ դարի մեջ ունեցել ենք ամենախայտառակ ընտրությունները՝ խախտումներով, բռնաճնշումներով, ձերբակալություններով, իշխանության կողմից մասսայական ընտրակաշառքներով, որոն բաժանվել են բոլորիս աչքի առաջ»,-հավելեց նա՝ ավելացնելով, որ ակնկալում են, որպեսզի ընտրություններոն ամբողջությամբ կչեղարկվեն։

«Զարմանքով հայտնաբերել եմ, որ իշխանության թևից էլ որոշ մարդիկ սկսել են դրա մասին խոսել, իհարկե, իրենց տրամաբանությամբ, որ ընտրակաշառքներ են եղել։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ նոր քվեարկությունը չպետք է իր ձևով կրկնի նախորդի քվեարկությունը, այլապես մենք անընդհատ կստանանք նույն խայտառակ արդյունքը։ Իրավական համակարգը ի վերջո ՀՀ-ում պետք է  վերականգնվի»,-նկատեց նա։

Նրա պնդմամբ՝ եթե այդ ամենը տեղի չունենա, մեր երկիրը հայտնվելու է անկանոնության մեջ. «Եթե չկա իշխանության լեգիտիմություն, վստահություն նրա հանդեպ, որ այն իշխանությունը, որը կառավարում է, իսկապես մանդատը ժողովրդից է ստացել, ապա այդ իշխանությունը ամեն քայլափոխի բախվելու է խոչընդոտների»։

***

«Ժողովուրդը մանդատ վերցնել-չվերցնելուն չի սպասում, սպասում է՝ Նիկոլ Փաշինյանը երբ է վռնդվելու»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Սուրեն Սուրենյանցը։

«Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը շատ երկրորդական է։ Մենք ընտրությունների պատկերը նույնիսկ չենք վերականգնել, հիմա վտանգի տակ է՝ ԿԸՀ նիստում, որ Հայաստանում հաստատվելու է ավազակապետություն։ Իրենք թքած ունեն օրենքի, արդարության վրա»,-ասաց Սուրենյանցը։

Հավելեց՝ Փաշինյանի իշխանությունն ուղեկցվելու է ռեպրեսիաներով, անկայուն վիճակով։

«Առաջին դեպքն է, երևի, համաշխարհային պատմության մեջ, որ որևէ ղեկավար վերընտրվելուց կամ ընտրվելուց հետո ոչ թե համերաշխությունից է խոսում, այլ՝ մարդ նստացնելու»,-նշեց նա։

***

Քիչ անց ԿԸՀ-ն կամփոփի արդյունքները։

Մինչ այդ  ԿԸՀ-ի դիմաց  հանրահավաք է մեկնարկել։

ԲՀԿ անդամ Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հավաքվել են պաշտպանելու ժողովրդի քվեն, որպեսզի «քվեագողություն, քվեաավազակություն» տեղի չունենա. «Ցավոք, այսօր ունենք մի իրավիճակ, երբ գործող իշխանությունները, ավելորդ է ասել, թե ինչ օրը գցեցին երկիրը, հայ ժողովրդին, դրա հետ մեկտեղ «սանձերը» թողած, անջատած խելքներին ինչ փչում՝ խոսում են, անում են»։

Աբովյանը հույս հայտնեց, որ յուրաքանչյուր պաշտոնյա, նամանավանդ այն պօաշտոնյան, ով պատասխանատու է ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների արդար, ազնիվ արդյունքների հնչեցման համար, չի ենթարկվի ճնշումների և կկատարի պարզապես իր պարտականությունները. «Իրականում պայքարը տեղի է ունենում ոչ թե և ոչ այնքան առանձին քաղաքական ուժի ոտնահարված իրավունքների պաշտպանության համար, մանսնավորապես ԲՀԿ-ի, այլ առհասարակ ՀՀ-ում ժողովրդավարակն գործընթացների։ Ինձ համար լրիվ արդեն պարզ է, որ ընտրակաշառքների մասին սուտ հայտարարություններ անում էին, որ այս օրով մի ձև այդ ամենը փորձեն հավասարակշռեն։ Իրենց կողմից խախտումներն ակնհայտ են, իսկ ընդդիմությանը վերագրվող, իբր, խախտումներ պետք է քննության առնվեն»։

Ինչ է կատարվում ԿԸՀ–ի մոտ այս պահին. ոստիկանական մեծ ուժեր են կուտակված

Այստեղ են հավաքվել ԱԺ անցած ընդդիմադիր ուժերը, որոնք դիմել են ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։ ԿԸՆ–ն այսօր նաև պետք է նաև ամփոփի ընտրությունների արդյունքները։

Ադրբեջանցիների մոտ կա մտահոգություն` Փաշինյանն այս անգամ իշխանությունը պահել է խիստ խոցելի լեգիտիմությամբ և ԱԺ–ում չունի սահմանադրական մեծամասնություն պարտավորությունները կատարելու համար. Սուրենյանցը` Հաջիևի` Հայաստան այցի մասին

«Շատ բնական է` Ադրբեջանը, Թուրքիան, արևմտյան պետություններն ամեն ինչ արել են Նիկոլ Փաշինյանի կոմֆորտը ապահովելու համար։ Ըստ երևույթին, ադրբեջանցիները նաև իրենց մտահոգությունները փա

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին