▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Մարգարյանը հայտնվել է «բուրիտանյան ավանակի» կարգավիճակում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ի Գյումրիի ավագանու ընտրություններին Ազգային ժողովի գյումրեցի պատգամավորներից մասնակցում էր միայն Հովհաննես Մարգարյանը: Վերջինիս կողմից գլխավորվող «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հաղթահարեց ավագանու ընտրությունների անցողիկ շեմը եւ ստացավ ավագանու անդամի 4 մանդատ, որոնցից մեկը բաժին հասավ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: Սակայն Հ. Մարգարյանը ընտրություններից ավելի քան մեկ ամիս անց չի հրաժարվել ո՛չ Ազգային ժողովի պատգամավորի, ո՛չ էլ Գյումրիի ավագանու անդամի մանդատից, թեեւ օրենքով այդ երկու պաշտոնները անհամատեղելի են:

Այսպես՝ համաձայն ՀՀ Սահմանադրության (Հոդված 65) եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի (Հոդված 9.1). Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում շեշտվում է, որ Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում (Հոդված 21.6), իսկ այս դրույթին նախորդող հոդվածում մանրամասնվում է, որ Համայնքի ավագանու անդամը պարտավոր է անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին (Հոդված 20.5):

Հովհաննես Մարգարյանն ավագանի ընտրվելուց հետո չի հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնից, այսինքն ավագանու հետ անհամատեղելի պաշտոնում է զբաղեցնում ու դրա մասին ավագանուն եւ համայնքի ղեկավարին չի տեղեկացրել: Այդպիսով՝ Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ում պարտականությունն է լինել օրենքի պաշտպան, խախտում է օրենք՝ զբաղեցնելով եւ՛ պատգամավորի, եւ՛ ավագանու անդամի պաշտոններ: Պատգամավորն իր իսկ տիպիկ ձեւակերպմամբ հայտնվել է «Բուրիտանյան ավանակի» կարգավիճակում՝ երկու դեզերի արանքում չի կողմնորոշվում, թե որ դեզին մոտենա»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին