Արդեն տեղեկացրել եք, որ սիրված դերասան Հայկ Մարությանը եւ КВН-ի «Նոր հայեր» խմբից շատերին հայտնի Արտակ Գասպարյանը սոցիալապես անապահով Երեւանի քաղաքացիների ուղիղ մեկ տարի ուտելիքով են աջակցելու: Ծրագիրը սկսել է այս տարեսկզբից եւ իրականացվում է Քանաքեռում եւ Հյուսի Ավանում:
Հերթական հանգստյան օրերից հետո, երբ Հայկ Մարությանն ու ընկերներն իրականացրել են իրենց նախաձեռնությունը, դերասանը կրկին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր միացել են այս կարևոր գործին:
«Մենք շարունակում ենք մեր ծրագիրը: Ամեն շաբաթ և կիրակի Քանաքեռում և Հույսի Ավանում տրամադրում ենք մեր համաքաղաքացիներին սնունդ: Սկսել ենք ծրագիրը 120 անձով, այսօր արդեն օգնություն տրամադրում ենք 275 անձի:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկեր Արտակ Գասպարյանին, ում հետ իրականացնում ենք այս ծրագիրը և , իհարկե, շնորհակալություն եմ հայտնում եղբորս ու իր կնոջը, ովքեր առաջին իսկ օրվանից մեզ հետ հավասար աշխատում են այս ծրագրում:
Շնորհակալություն նաև բոլոր կամավորականներին, ովքեր, թողնելով իրենց գործերը, մեզ հետ օգնում են մեր համաքաղաքացիներին:
Հ.Գ.
Հուսով եմ, որ կգա մի օր Հայաստանում, որ այսպիսի ծրագրեր այլևս պետք չեն լինի»,-գրել է Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում: