Հարգելի ՖԲՀ,
Հաճախ եք հարցնում, թե ինչպիսին է անցողիկ շեմը այս կամ այն բուհի ֆակուլտետներում: Այս պահին ընթանում են ամփոփման և վերջնահաշվարկի աշխատանքները: Վաղը հրավիրել եմ հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ: Որոշակի հստակություն այդ ժամանակ կունենանք:
Կփորձեմ որոշ տվյալներ հաղորդել ձեզ վաղը, այստեղ:
Տվյալների վերջնական ամփոփումը տեղի կունենա հուլիսի 14-ին, իսկ հուլիսի 15-ի կեսօրին ընդունվածների ցուցակները փակցված կլինեն բուհերում: