Համացանցում հայտնվել է երիտասարդ հայ տղայի մասնակցությամբ մի տեսանյութ, որն արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել: Տեսանյութում տղան մեկնաբանում է Արամ MP3-ի անգլերենը և կարծիք հայտնում, որ նրա նմանին ուղղակի սխալ էր Եվրատեսիլ ուղարկելը: Որպես արժանի թեկնածուներ տղան նշում է Շպռօտին և Ջուսին, իսկ Արամ MP3-ին անվանում է հոմոֆոբ: Նշենք, որ սոցիալական ցանցերի օգտատերն էլ իրենց հերթին հակադարձող մեկնաբանություններ են գրում և տղային անվանում համասեռամոլ:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը մայիսի 6-ին Կոպենհագենում տեղի ունենալիք կիսաեզրափակչի առաջին օրը ելույթ է ունենալու առաջին համարի ներքո: