▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոկտեմբերի 27-ի բացահայտման և իշխանափոխության կապը

 

«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության ժամանակ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն այսօր ուշագրավ մի հայտարարություն է արել: Աշոտ Սարգսյանը կարծում է, որ գործը կարող է բացահայտվել, եթե երկրում իրականացվի իշխանափոխություն: Իսկ իրական իշխանափոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ մի քանի օր առաջ ինքնասպան կամ հանկարծամահ լինեն երեք հոգի՝ Նաիրի, Կարեն Հունանյաններն ու Էդիկ Գրիգորյանը:

Ցանկացած իշխանություն պետք է մտահոգվի այս հայտարարությունից, որովհետև փաստաբանի ասածից ստացվում է՝ մարդիկ իշխանություն չեն հանձնում «արյունոտ ձեռքեր» ունենալու պատճառով: Ես չեմ մեղադրում փաստաբանին՝ նման հայտարարություն անելու համար, որովհետև եթե ոճիրն առնվազն կազմակերպիչների մասով բացահայտված չէ, կասկածի առաջին թիրախը դառնում է իշխանությունն, որի ձեռքին են համապատասխան լծակները:

Իհարկե, իշխանությունները կարող են արդարանալ, փսփսալ, թե «արտաքին» հետք կա, մի հզոր ուժ, որը կանգնած է «Հոկտենբերի 27-ի» թիկունքին, ու մենք լռում ենք, որովհետև անզոր ենք: Ես մի քանի նման մասնավոր նվնվոց լսել եմ ու միշտ ասել եմ՝ տղերք, եթե նման բան կա, թող կանչեն տուժողների հարազատներին, Արամին, Ստեփանին, այդ մասին ասեն, խոսեն, զրուցեն, փորձեն ելքեր գտնել: Սակայն եթե ոչ բացահայտումն է լինում, ոչ նման զրույցը, ապա հասարակությունը, փաստաբանը, մարդիկ կարող են կասկածել, կարող են մեղադրել:
Իշխանությունն արդարանալու փոխարեն՝ քայլեր պետք է անի, որպեսզի փարատի կակածները: Իրական քայլեր...

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին