▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոդվածը բավարար կլիներ իրեն հարգող իշխանություն համար համապատասխան քայլեր անել

Համացանցում ակտիվորեն քննարկվում է գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի պահվածքը երեկ տեղի ունեցած վթարի ժամանակ և հատկապես այն փաստը, որ նրան պատկանող մեքենան ռուսական համարանիշեր ունի: 

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այս միջադեպին, մասնավորապես, այսպես է արձագանքել.

Եթե ռուսական պետհամարանիշներով Porsche Panamera-ի ղեկին, իրոք, գեներալն էր, ապա էս հոդվածը բավարար կլիներ յուրաքանչյուր իրեն հարգող իշխանություն համար համապատասխան քայլեր անել:

Հիշեցնենք, որ ըստ shamshan.com-ի,  երեկ՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել էին Mercedes E 320 մակնիշի 21 RR 001 համարանիշի և Toyota մակնիշի 18 UU 171 համարանիշի ավտոմեքենաները:

Բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել նշված հատվածում գտնվող բենզալցակայանի տարածքում, կոտրելով բենզին լցնելու ավտոմատ սարքը. ֆտոլրագրողի տեղեկություններով նշված բենզալցակայանը պատկանում է Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին, ով վթարի վայր էր ժամանել Porsche Panamera մակնիշի O 999 AH 99 ռուսական համարանիշի ավտոմեքենակով, իսկ նրան ուղեկցում էր Toyota Land Cruiser մակնիշի 77 OV 777 համարանիշի ավտոմեքենա: Սակայն գեներալը չի մոտեցել վթարի վայրին, հեռվից նայել և հեռացել է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին